Աննա Մնացականյան (դաշնակահարուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Մնացականյան (այլ կիրառումներ)
Աննա Մնացականյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1914(1914-10-15)
Բաքու, Ռուսական կայսրություն
Երկիր Հայաստան
Մահացել էհունիսի 1, 1951(1951-06-01) (36 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԺնևի կոնսերվատորիա

Աննա Միքայելի Մնացականյան (հոկտեմբերի 15, 1914(1914-10-15), Բաքու, Ռուսական կայսրություն - հունիսի 1, 1951(1951-06-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մնացականյանը ծնվել է 1914 թվականի հոկտեմբերի 03(15)-ին Բաքվում։ 1907 թվականին ավարտել է Ժնևի կոնսերվատորիան (Վ. Վիբերգի դասարան, ոսկե մեդալ), 1907-1910 թվականներին կատարելագործվել է Շտեռնի (Բեռլին) կոնսերվատորիայում (Մ. Կրաուզի դասարան), հաճախել է նաև Ժնևի համալսարանի գրականության պատմության դասընթացներին։

1911-1920 թվականներին դասավանդել է Կրոնվելդի դասընթացներում, Բաքվի ժողովրդական, ապա՝ պետական կոնսերվատորիաներում։ 1921 թվականին հրավիրվել է Երևան, մասնակցել երաժշտական ստուդիայի, ապա՝ կոնսերվատորիայի հիմնադրման աշխատանքներին (1923)։ 1923-1951 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1938 թվականից՝ դաշնամուրի ամբիոնի առաջին վարիչը, 1934 թվականից՝ պրոֆեսոր), միաժամանակ աշխատել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում և Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Նրան աշակերտել են Մ. Ղամբարյանը, Վ. Սարգսյանը, Վ. Ահարոնյանը, Ա. Զաքարյանը, Գ. Չթչյանը, Ն. Խանզադյանը, Ա. Ավդալբեգյանը, Վ. Չախմախսազյանը։

Թեմատիկ համերգներով ելույթներ է ունեցել կոնսերվատորիայում, կամերային անսամբլների հետ։ Հանդես է եկել նաև Ե. Խոսրովյանի հետ (4 ձեռքով). երկացանկում ընդգրկված են եղել Լ. վան Բեթհովենի սիմֆոնիաների փոխադրումներից։

Աննա Մնացականյանը մահացել է 1951 թվականի հունիսի 1-ին Երևանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Будагян А., Анна Мнацаканян в документах, высказываниях и фотографиях, Е., 2017.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։