Աննա Կարենինա (ֆիլմ-բալետ, 1974)
Աննա Կարենինա ռուս.՝ Анна Каренина | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պարային ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Աննա Կարենինա |
Թվական | 1974 և 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մարգարիտա Պիլիխինա[1] |
Սցենարի հեղինակ | Բորիս Լվով-Անոխին |
Դերակատարներ | Մայա Պլիսեցկայա |
Երաժշտություն | Ռոդիոն Շչեդրին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Աննա Կարենինա (ռուս.՝ Анна Каренина), 1974 թվականի ֆիլմ-բալետ՝ բեմադրված Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը հիմնված էր Ռ. Շչեդրինի բալետի վրա, որի պրեմիերան կայացել էր 1972 թվականին՝ Մեծ թատրոնում[2]։
Լիբրետոն գրել է Բորիս Լվով-Անոխինը, «Աննա Կարենինա» ֆիլմ-բալետի հեղինակն է Մարգարիտա Պիլիխինան։ Խարը
բեմադրել են Նատալիա Ռիժենկոն, Վիկտոր Սմիռնով-Գոլովանովը և Մ Պլիսեցկայան։ Դեկորացիաներն ու հագուստներն ստեղծել է Վալերի Լևենտալը։ Մեծ թատրոնի նվագախումբը ղեկավարել է դիրիժոր Յուրի Սիմոնովը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայա Պլիսեցկայա — Աննա Կարենինա
- Ալեքսանդր Գորդունով — Ալեքսեյ Վռոնսկի
- Վլադիմիր Տիխոնով — Կարենին, Աննայի ամուսինը
- Նինա Սոռոկինա — Կիտի
- Մարիաննա Սեդովա — Բետսի Տվերսկայա
- Ա. Լավրենյուկ — Տվերսկոյ
- Ս. Ռադչենկո— Տուշկևիչ
- Յուրի Վլադիմիրով — կայարանի տեսուչ
Սերյոժա Կարենինի դերում հանդես է եկել երեքամյա Աննա Պլիսեցկայան[3]՝ բալետմաստեր Ալեքսանդր Պլիսեցկու և բալետի պարուհի Մարիաննա Սեդովայի դուստրը, որը ենթագրերում հիշատակված է որպես Ա. Սեդով։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանել է ճանաչված վարպետ Վալենտին Պիգանովը, ով առաջին անգամ ֆիլմի տեսախցիկի համար օգտագործել է պրոֆեսիոնալ ոսպնյակներ և ֆիլտրեր, այդ ժամանակ հետարտադրություն չի եղել[4]։
Գոյություն ունի մի լեգենդ, ըստ որի՝ Աննա Պլիսեցկայան, որը կատարել է փոքրիկ Սերգեյ Կարենինայի դերը, իր անունը ստացել է այդ բալետից։ Այսպես, Մայա Պլիսեցկայան իր հուշերում գրել է.
Ես գրում եմ բացատրական նամակ-խնդրանք Ֆուրցևայի անունով, շարադրում եմ փաստարկներ հօգուտ «Աննա Կարենինա» բալետի։ Շչեդրինը ամառվա ընթացքում ավարտել է պարտիտուրան։ Այդ ժամանակ էլ ծնվեց իմ զարմուհին, որին ստեղծագործության ավարտի կապակցությամբ կնքեցին Աննա։ Միայն թե Ալեքսանդրովնա, որպես իմ Ալեքսանդրի եղբոր դուստր, ոչ թե Արկադևնա։ - Մայա Պլիսեցկայա[5]
|
Մայա Պլիսեցկայայի՝ բեմադրության ընթացքում կրած հագուստները մոդելավորել և կարել է Պիեռ Կարդենը[6]։
Ռոդիոն Շեդրինի ծննդյան 75-ամյակին նրան նվիրվել է տորթ, որի վրա հրուշակագործներըը շոկոլադով պատկերել են «Աննա Կարենինա» բալետի պարտիտուրան[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://seventh-row.com/a-history-of-women-directors-at-the-cannes-film-festival/
- ↑ балет «Анна Каренина» Արխիվացված 2013-05-13 Wayback Machine // — источник: Балет. Энциклопедия, СЭ, 1981
- ↑ Екатерина Кретова Балерина Анна Плисецкая: "В три года я уже играла в "Анне Карениной". — М: ИД «Известия», 25.04.2006. Архивировано из первоисточника 21 Դեկտեմբերի 2012.
- ↑ «Лев Толстой и кинематограф. Первый век экранизаций»(չաշխատող հղում) // — ГУК «Библиотека киноискусства им. С. М. Эйзенштейна»
- ↑ Татьяна Хорошилова Молодая Плисецкая // "Союз. Беларусь-Россия". — 31 мая 2007. — № 312.
- ↑ «Поступления в июле 2009: Фильм-балет Анна Каренина». ФГУК Российская Государственная Библиотека Искусств. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
- ↑ Николай Ефимович Родион Щедрин порезал «Анну Каренину». — Комсомольская правда, 21.12.2007.
|