Աննայի պատերազմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Աննայի պատերազմը
ռուս.՝ Война Анны
Աննայի պատերազմը.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2018
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Ֆեդորչենկո
Սցենարի հեղինակԱլեքսեյ Ֆեդորչենկո և Նատալյա Մեշչանինովա
ԴերակատարներԼյուբով Վորոժցովա, Մարտա Կոզլովա, Նիկոլայ Կոլյադա և Սերգեյ Ֆեոդորով
ՕպերատորԱլիշեր Խամիդխոջաև
Տևողություն75 րոպե

«Աննայի պատերազմը» (ռուս.՝ Война Анны), Ալեքսեյ Ֆեդորչենկոյի նկարահանած դրամա ֆիլմ[1][2][3][4]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականին՝ Ռոտերդամի կինոփառատոնի ժամանակ[5]։

2018 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» ծրագրի շրջանակներում[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվական։ 6-ամյա Աննան հրաշքով ողջ է մնում հրեաների կազմակերպած զանգվածային ջարդերի ընթացքում։ Նրա ամբողջ ընտանիքը զոհում է։ Մայրն իր մարմնով փակում և փրկում է դստերը։ Աննան թաքնվում է ուկրաինական դպրոցում՝ նացիստ պարետի սենյակի չօգտագործվող բուխարում, և իր թաքստոցից հետևում պատերազմին ու կյանքին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարթա Կոզլովա՝ Աննա

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուբով Վորոժցովա
  • Իլյա Բելով
  • Ալեքսանդր Վախով
  • Կոնստանտին Իտունին
  • Եկատերինա Սոկոլովա
  • Դենիս Տրիֆոնով
  • Սերգեյ Ֆեոդորով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 3-ին Սոչիի Кинотавр կինոփառատոնի մրցութային ծրագիրը բացվել է այս ֆիլմով[7]։ Գլխավոր դերակատար Մարթա Կոզլովան արժանացել է ժյուրիի հատուկ դիպլոմի[8][9]։ 2018 թվականի հուլիսի 26-ին «Աննայի պատերազմը» ֆիլմն արժանացել է «Горький fest» ռուսական կինոփառատոնի գրան-պրի մրցանակին[10]։ 2019 թվականի հունվարի 25-ին ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակին։ Ալեքսեյ Ֆեդորչենկոն արժանացել է Ոսկե արծվի՝ որպես լավագույն ռեժիսոր[11]։ 2019 թվականի հունվարի 11-ին ֆիլմը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ստացել է կինոքննադատների և կինոմամուլի «Սպիտակ փիղ» մրցանակը։ «Աննայի պատերազմը» ֆիլմի համար մրցանակ է ստացել նաև ֆիլմի օպերատոր Ալիշեր Համիդհորջաևը «Լավագույն օպերատորական աշխատանքի» համար և Մարթա Կոզլովան՝ որպես «Լավագույն դերասանուհի»[12]։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր՝ Անդրեյ Սավելև, Արտյոմ Վասիլև, Մաքսիմ Լոժևսկի
  • Սցենարի հեղինակ՝ Նատալյա Մեշչանինովա, Ալեքսեյ Ֆեդորչենկո
  • Օպերատոր՝ Ալիշեր Համիդխոջաև
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Մաքսիմով
  • Երաժշտությունը` Վլադիմիր Կոմարով, Ացուո Մացումոտո
  • Հնչյունային ձևավորող՝ Վենսան Առնառդի
  • Մոնտաժող՝ Պավել Խանյուտին, էռվե Շնեդ
  • Արտադրությունը՝ SAGa, Metrafilms, February 29th

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алексей Федорченко: Фильмом «Война Анны» я закрыл тему Второй мировой
  2. Открывается «Кинотавр»
  3. «Холодное танго» Павла Чухрая откроет XXVIII «Кинотавр» в Сочи
  4. 28 Кинотавр объявил программу и заявил о готовности к радикальным изменениям
  5. Антон Долин (30 января 2018)։ ««Война Анны» Алексея Федорченко: почему новый фильм режиссёра «Овсянок» и «Ангелов революции» — один из лучших в 2018 году»։ meduza.io։ Վերցված է 2018-06-11 
  6. «Աննայի պատերազմը» ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» ծրագրի շրջանակներում
  7. Фильм Алексея Федорченко «Война Анны» открыл конкурсную программу «Кинотавра» Archived 2019-03-24 at the Wayback Machine. // Культура, 4 июня 2018
  8. «Гран-при «Кинотавра» удостоен фильм Наталии Мещаниновой «Сердце мира»»։ ՏԱՍՍ։ 10 июня 2018։ Վերցված է 2018-06-11 
  9. «Призёры 29 Открытого Российского кинофестиваля «Кинотавр»»։ kinotavr.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-10-ին։ Վերցված է 2018-06-11 
  10. «Гран-при кинофестиваля "Горький fest" получила картина "Война Анны" Алексея Федорченко»։ ՏԱՍՍ (ռուսերեն)։ Վերցված է 2018-08-01 
  11. «Картина «Война Анны» получила премию «Золотой орёл» и стала лучшим фильмом года»։ ՏԱՍՍ։ 25 января 2019։ Վերցված է 2019-01-26 
  12. «Фильм "Война Анны" получил "Гран-при" премии кинокритиков "Белый слон"» (ռուսերեն)։ РИА Новости։ 20190111T2125+0300Z։ Վերցված է 2019-01-31