Ալեքսեյ Ֆեդորչենկո
Ալեքսեյ Ֆեդորչենկո | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Սոլ-Իլեցկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ուրալի պետական տեխնիկական համալսարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և կինոսցենարիստ |
IMDb | ID ID 1922735 |
Ալեքսեյ Ֆեդորչենկո (ռուս.՝ Алексей Станиславович Федорченко, սեպտեմբերի 29, 1966[1], Սոլ-Իլեցկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, «Փետրվարի 29» կինոընկերության պրոդյուսեր[2], Եվրոպական կինոակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Ֆեդորչենկոն ծնվել է 1966 թվականին Օրենբուրգի մարզի Սոլ-Իլեցկ քաղաքում։ 1967 թվականից բնակվում է Եկատերինբուրգ քաղաքում (նախկինում՝ Սվերդլովսկ)։ 1988 թվականին ավարտել է Ուրալի պետական տեխնիկական համալսարանի տնտեսա-ճարտարագիտական ֆակուլտետը, 2000 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի սցենարական ֆակուլտետը (Վալենտին Չերնիխի, Լ. Կոժինովի և Յու. Ռոգոզինի արվեստանոց)։ 1988-1990 թվականներին եղել է «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորում գործարանի տնտեսագետ-ինժեները, 1990-2005 թվականներին՝ Սվերդլովսկի կինստուդիայի տնտեսագետ, փոխտնօրեն, պրոդյուսեր, ռեժիսոր, 2005 թվականից՝ «Փետրվարի 29» կինոընկերության պրոդյուսեր և ռեժիսոր։
Պարգևատրվել է «Տիեզերագնացության համար մատուցած ծառայությունների» մեդալով։
2013 թվականի օգոստոսին Ալեքսեյ Ֆեդորչենկոն սկսել է «Հեղափոխության հրեշտակներ» ռետրո դրամայի նկարահանումները[3]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերին, Հռոմի կինոփառատոնի «Կինոն այսօր» ծրագրում։ Այս կինոփառատոնում Ալեքսեյ Ֆեդորչենկոյին շնորհվել է «Ապագայի Մարկոս Ավրելիուս» հատուկ մրցանակ։ Հռոմի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, քննադատ և կինոգետ Մարկո Մյուլերը Ֆեդորչենկոյին անվանել է «ռուսական ժամանակակից կինոյի երրորդ հազարամյակի օրիգինալ գործիչ. առաջին հերթին այն բանի համար, որ ֆիլմից ֆիլմ նա հորինել է մի նոր ոճ և կինոարվեստի ժանր. դա վավերագրականի և փաստա-վավերագրականի խառնուրդ է, դրամատիկ ֆիլմի փոխակերպում կինոկատակերգության»[4][5]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղարկային ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թ. - Առաջինը լուսնի վրա
- 2006 թ. - Շոշո
- 2008 թ. - Երկաթե ճանապարհ
- 2010 թ. - Լուռ հոգիներ
- 2012 թ. - 4-րդ չափում
- 2012 թ. - Մարգագետնային ծովի երկնային կանայք
- 2014 թ. - Հեղափոխության հրեշտակներ
- 2018 թ. - Աննայի պատերազմը
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թ. - Ճնճղուկի առևանգում
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թ. - Դավիթ
- 2003 թ. - Սպիտակ գերեզմանի երեխաները
- 2008 թ. - Բաղնիքի օր
- 2009 թ. - Շուվգեյ քամի
- 2012 թ. - Ավստրալիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1052642918 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ ««Кинокомпания 29 февраля»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
- ↑ ««Ангелы революции» Алексея Федорченко». ProfiCinema. 26 августа 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Российский режиссёр Алексей Федорченко удостоен специального приза Римского кинофестиваля». ИТАР-ТАСС. 24 сентября 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Лариса Малюкова (23 октября 2014). «Сны о революции». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Ֆեդորչենկո (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Алексей Федорченко: «Наш фильм – языческая комедия»». Радио «Голос России». 2013 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
- «В Екатеринбурге показали новый фильм Федорченко». Российская газета. 3 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ֆեդորչենկո» հոդվածին։ |
|