Անխել Բարգաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անխել Բարգաս
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1946(1946-10-29)[1][2][3] (77 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Անխել Հուգո Բարգաս (իսպ՝. Ángel Hugo Bargas, հոկտեմբերի 29, 1946(1946-10-29)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան

Ակումբային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անխել Բարգասը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է 1965 թվականին, արգենտինական «Ռասինգ» ակումբում; Մեկ տարի անց տեղափոխվել է «Չակարիտա խունիորս», որի կազմում 1969 թվականին նվաճել է այդ ակումբի պատմության մեջ առաջին և առայժմ միակ չեմպիոնական տիտղոսը։ 1972 թվականից նա հանդես է եկել ֆրանսիական «Նանտ»-ում, որի կազմում երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ «Նանտ»-ում շարունակել է խաղալ մինչև 1979 թվականը։

Բարգասը 1980-ական թվականներին զբաղվել է նաև մարզչական աշխատանքով։

Միջազգային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անխել Բարգասը 1974 թվականին ընդգրկվել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում և մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ Մեքսիկայում կայացած եզրափակիչ փուլի խաղերին։ Այստեղ նա Արգենտինայի հավաքականի անցկացրած վեց հանդիպումներից երեքի մասնակիցն է դարձել. խմբային առաջին փուլում հանդես է եկել Արգենտինա-Լեհաստան, երկրորդ փուլում՝ Արգենտինա-Բրազիլիա և Արգենտինա-Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն մրցախաղերում։ Ընդ որում՝ Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ հանդիպման 67-րդ րոպեին նրան փոխարինել է կիսապաշտպան Ռոբերտո Տելչան[4]:.

Իսկ ընդհանուր առմամբ ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Անխել Բարգասն անց է կացրել 30 հանդիպում (դարձյալ հանդես է եկել որպես պաշտպանական գծի խաղացող), խփել է մեկ գոլ։</ref>.[5]

Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի չեմպիոն - 1 անգամ՝ 1969 թվականին, «Չակարիտա խունիորս» թիմի կազմում

Ֆրանսիայի չեմպիոն - 2 անգամ՝ 1972/1973 և 1976/1977 տարեշրջաններում, «Նանտ» թիմի կազմում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անխել Բարգաս» հոդվածին։