Անի Պալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի Պալյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝ Ուկրաինա և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 21, 1990(1990-08-21) (33 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ

Անի Գագիկի Պալյան (օգոստոսի 21, 1990(1990-08-21), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի լողորդ-պարալիմպիկ։ Լոնդոնի 2012 թվականի պարաօլիմպիական խաղերի մեդալակիր, աշխարհի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ և Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ լողի հենաշարժական խնդիրներ ունեցող մարզիկների շրջանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Պալյանը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 21-ին Թբիլիսիում՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ։ 1991 թվականին Անիի ծնողները տեղափոխվել են Ղրիմ, քանի որ բժիշկները խորհուրդ են տվել երեխային բուժել Սաքիի ցեխով[1]։ Առողջության բարելավման նպատակով 8 տարեկանում նա սկսում է լողալ` Սիմֆերոպոլի արհմիությունների մշակույթի պալատի լողավազանում, այնուհետև Եվպատորիայում[1][2]։ 10 տարեկանից մասնակցել է մրցումների, 14 տարեկանում լրացրել է սպորտի վարպետության թեկնածուի նորման, իսկ 16 տարեկանում դարձել Ուկրաինայի սպորտի վարպետ[1]։ 2008 թվականից մարզվել է Մարինա Լեսկովսկայայի մոտ։ 2009-2013 թվականներին եղել է Ուկրաինայի ազգային հավաքականի անդամ։ Հանդես գալով Ուկրաինայի հավաքականի կազմում՝ Լոնդոնում կայացած 2012 թվականի ամառային պարալիմպիկ խաղերում նվաճել է բրոնզե մեդալ, երկու ոսկե և երկու բրոնզե մեդալներ աշխարհի առաջնություններում։ 2013 թվականին նրան շնորհվել է Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 2014 թվականին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն[3]։ 2014 թվականի լողի Ռուսաստանի առաջնությանը հենաշարժական խնդիրներ ունեցող մարզիկների շրջանում նա սահմանել է 4 ռուսական ռեկորդ՝ 50 մ / վ, 200 մ / վ, 400 մ / վ, 50 մ բատերֆլայում և հաղթանակներ տարել այդ սպորտային լողաձևերում։ Ռուսաստանի հաջորդ առաջնությունում (2015) հաղթել է 50 մ ազատ ոճում (33.83 վայրկյան արդյունքով), 50 մ բատերֆլայում (38.67 վայրկյան), 400 մ ազատ ոճում (5 րոպե 24.97 վայրկյան), 200 մ կոմպլեքս լողում (3 րոպե 18.06 վրկ) և 100 մ ազատ ոճում (1 րոպե 13,48 վրկ), ինչպես նաև սահմանել է Ռուսատանի ռեկորդներ 50 և 400 մետր ազատ ոճի մրցատարածությունում[4]։ 2015 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է աշխարհի առաջնության արծաթե և երեք բրոնզե մեդալներ[5]։

«Հանուն Ռուսաստանի» համառուսաստանյան ժողովրդական ճակատի ակտիվիստ է, որը սատարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ 2018 թվականին միացել է Putin Team հասարակական շարժմանը[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլգա կայսրուհու III աստիճանի շքանշան (2012)[7],
  • «Փառքի և պատվի աստղ» նշան (2012)[8],
  • Ղրիմի Ինքնավար Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2012)[9],
  • Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ (2013)[10],
  • Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ (2014),
  • Ղրիմի Հանրապետության 2014 թվականի լավագույն մարզուհի «Մեծահասակներ» անվանակարգում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Вода — самая лучшая среда для Ани
  2. «Почти монолог Ани Палян». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Новые крымско-русские спортсмены
  4. Крымская спортсменка установила рекорд России в плавании на дистанциях 50 и 400 метров вольным стилем
  5. Крымская спортсменка Ани Палян завоевала 5 медалей на чемпионате мира
  6. В Симферополе прошёл теннисный турнир памяти легендарного российского телекомментатора
  7. Паралимпийцы из Крыма удостоены орденов княгини Ольги
  8. Симферопольским паралимпийцам вручат знаки отличия «Звезда славы и почета»
  9. О награждении работников различных отраслей
  10. В 2013 году крымским спортсменам присвоено 1 звание «Заслуженный мастер спорта Украины»
  11. «Ялтинская легкоатлетка и её тренер в десятке лучших по итогам 2014 года». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.