Անիտա Մյուլլեր-Քոեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտա Մյուլլեր-Քոեն
գերմ.՝ Anita Müller-Cohen
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1890(1890-06-06)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունիսի 26, 1962(1962-06-26) (72 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Ավստրիա և  Իսրայել
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սոցիալական աշխատող
 Anitta Müller-Cohen Վիքիպահեստում

Անիտա Մյուլլեր-Քոեն (գերմ.՝ Anitta Müller-Cohen, հունիսի 6, 1890(1890-06-06)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 26, 1962(1962-06-26), Թել Ավիվ, Իսրայել), Ավստրիայում ծնված հրեա կին էր, որը 1935 թվականին գաղթել է Թել Ավիվ, Պաղեստին։ Ավստրիայում նա զբաղվել է գրական, հասարակական և քաղաքական գործունեությամբ, հետարքրվել է սիոնիզմով։

Եղել է Վիեննայի հրեական ազգային կուսակցության առաջավոր անդամներից մեկը, կազմակերպել և ակտիվորեն մասնակցել է հրեա կանանց Առաջին համաշխարհային կոնգրեսին, որը տեղի է ունեցել 1923 թվականի մայիսին Վիեննայում 1923 թվականի մայիսին[2]։ 1925 թվականին Չիկագոյում կայացած Ամերիկյան հրեական կոնգրեսում նա ելույթ է ունեցել նստաշրջանի բացման ժամանակ։ 1935 թվականին Պաղեստին արտագաղթելուց հետո դարձել է Միզրահի կանանց կազմակերպության անդամ, հիմնել է կանանց սոցիալական ծառայություն և շարունակել իր բարեգործական գործունեությունը, որը հիմնականում վերաբերվել է երեխաներին և ներգաղթյալներին[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտա Ռոզենցվեյգը ծնվել է 1890 թվականի հունիսի 6-ին Վիեննայում, վաճառականի ընտանիքում։ Կրթություն է ստացել Վիեննայում։

1909 թվականին նա ամուսնացել է վաճառական Առնոլդ Մյուլերի հետ և ունեցել դուստր, որը մահացել է 1938 թվականին։ 1921 թվականի օգոստոսին նրանք ամուսնալուծվել են։ 1922 թվականի հոկտեմբերին Անիտան ամուսնացել է վաճառական Սամուել Քոենի հետ։ Վերջինիս հետ նա հանդիպել է Շվեյցարիայում։ Սամուել Քոենը եղել է կրքոտ սիոնիստ։ 1928 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ռութը։ Այդ ամուսնությունը զգալիորեն մեծացրել է Անիտա Մյուլլեր-Քոենի հետաքրքրությունը սիոնիզմի նկատմամբ[5]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա հիմնել է սոցիալական աջակցության կազմակերպություն և զբաղվել սոցիալական աշխատանքով։ Կազմակերպությունը օգնել է անօթևան երեխաներին, մայրերին և փախստականներին։ Նրա թեյի և ապուրի խոհանոցը օրական սպասարկել է մոտ 3000 մարդու։ Հիմնականում նա օգնություն է ցուցաբերել Գալիցիայի և Բուկովինայի փախստականներին[3]։

1923 թվականին Մյուլլեր-Քոենը կատարել է բոլոր հիմնական նախապատրաստությունները հրեա կանանց համաշխարհային կոնգրեսի համար, որը բացվել է 1923 թվականի մայիսի 6-ին Հոֆբուրգում՝ Ավստրիայի նախագահ Միխայել Հայնիշի և այլ բարձրաստիճան անձանց մասնակցությամբ։ Համագումարում նա իր զեկույցում մանրամասը ներկայացրել է Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով երեխաների խնամքի հետ կապված խնդիրները[6]։ 1920-ականների ընթացքում նա մի քանի ուղևորություններ է կատարել Պաղեստին, ինչպես նաև այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ 1925 թվականին ելույթ է ունեցել Չիկագոյում տեղի ունեցած հրեական կոնգրեսի բացման ժամանակ[3]։

1929 թվականին Համբուրգում տեղի ունեցած Հրեա կանանց համաշխարհային երկրորդ համաժողովում նա ընտրվել է հրեա կանանց համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահ։

1929 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լյուքսեմբուրգ, 1932 թվականին՝ Լոնդոն, որտեղ շարունակել է իր սիոնիստական ​​գործունեությունը[7]։ 1935 թվականին նրանք հաստատվել են Թել Ավիվում, որտեղ Անիտա Մյուլլեր-Քոենը շարունակել է իր աշխատանքը երեխաների հետ և աշխատել ներգաղթյալների հետ։ 1936 թվականին նա հիմնել է «Կանանց սոցիալական ծառայություն» կազմակերպությունը, և ակտիվ գործունեություն է ծավալել «Միզրահիմ» կանանց կազմակերպությունում, սակայն հետագայում միացել է «Հերութ» կուսակցությանը։ Նա 1956 թվականին Երուսաղեմում մասնակցել է մի քանի սիոնիստական ​​կոնգրեսների[3]։

Անիտա Մյուլլեր-Քոենը մահացել է 1962 թվականի հունիսի 26-ին Թել Ավիվում։ Նա տառապել է երկարատև և ծանր հիվանդությամբ։

Փախստականների հետ կատարած աշխատանքի համար 1966 թվականի մարտի 28-ին Թել Ավիվի ավստրիացի փախստականների համար նախատեսված ծերանոցը անվանվել Անիտա Մյուլլեր-Քոենի անվամբ[8]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zweiter Tätigkeits- und Rechenschafts-Bericht : der Wohlfahrtsinstitutionen, 1917
  • Dritter Tätigkeits- und Rechenschaftsbericht der Wohlfahrtsinstitutionen der Frau Anitta Müller für Flüchtlinge aus Galizien und der Bukowina, 1918
  • Zehn Jahre Arbeit des Vereines Sozilae Hilfsgemeinschaft : 1914-1924, 1924

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 [Anitta Müller-Cohen Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  2. Grandner, Margarete (2005). Geschlecht, Religion und Engagement: die jüdischen Frauenbewegungen im deutschsprachigen Raum 19. und frühes 20. Jahrhundert. Böhlau Verlag Wien. էջեր 100–. ISBN 978-3-205-77259-0.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Hecht, Dieter. «Anitta Müller-Cohen». Jewish Women's Archive. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. Hecht, Dieter J. (2014). «Biographien jüdischer Frauen: Anitta Müller-Cohen (1890–1962). Sozialarbeit und Zionismus zwischen Wien und Tel Aviv» (գերմաներեն). Medaon. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Anitta Müller-Cohen» (գերմաներեն). Wien Geschichte Wiki. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. Kriegs- und Nachkriegsprobleme der Kinderfürsorge, World Congress of Jewish Women, Vienna, May 6—11th, 1923 (գերմաներեն). Steering Committee of the World Congress of Jewish Women. 1923. էջ 41-.
  7. Chilufim. Zeitschrift für Jüdische Kulturgeschichte 7/2009. LIT Verlag Münster. 2009. էջեր 195–. ISBN 978-3-643-50113-4.
  8. Chilufim. Zeitschrift für Jüdische Kulturgeschichte 7/2009. LIT Verlag Münster. 2009. էջեր 195–. ISBN 978-3-643-50113-4.