Անիմացիոն ֆիլմերի երևանյան փառատոն (2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիմացիոն ֆիլմերի երևանյան փառատոն (2011)
Տեսակկինոփառատոնի տարի
ՎայրԵրևան

ՌեԱնիմանիա-2011, 2011 թվականին Հայաստանում կայացած անիմացիոն ֆիլմերի ամենամյա փառատոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանյան երրորդ բաց միջազգային անիմացիոն կինոփառատոնը՝ «ՌեԱնիմանիան» անց է կացվել 2011 թվականի սեպտեմբերի 14-19-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի մայրաքաղաք՝ Երևանում։ Կազմակերպչական կոմիտեն ընդունել է շուրջ 320 դիմումներ, որոնցից մրցույթի համար ընտրվել են ընդամենը 165 ֆիլմ, որոնք ներկայացնում էին աշխարհի 40 երկրներ։ Փառատոնի ծրագիրը այս տարի բավականին հարուստ էր՝ երևանյան առաջնախաղեր, մրցութային ծրագրեր, «Հայկական ներկապնակ», մանկական ծրագիր, հատուկ ցուցադրություններ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր, դասախոսություններ, ցուցադրություններ բաց երկնքի տակ։ Առաջին անգամ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակներում անցկացվել են անիմեի դասընթացներ[1]։ Երևանի միջազգային փառատոնում տեղի ունեցող միջոցառումները լուսաբանվել են «Եվրոնյուսզ» հեռուստալիքով։ Մրցութային և ոչ մրցութային նկարների ցուցադրումը կայացել է մայրաքաղաքային «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում և սիրահարների այգում՝ բաց երկնքի տակ։ Մասնակիցների և հյուրերի հանգիստը անց է կացվել The club-ում[2]։

Բաստեն Դյուբան կդառնա «ՌեԱնիմանիայի» այս տարվա պատվավոր հյուրերից մեկը։ Նրա The club այցելության ժամանակ տեղի ունեցավ «Մադագասկար» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ 2009 թվականին «Ճանապարհորդության օրագիր» ֆիլմը արժանացել է «ՌեԱնիմանիա» մրցույթի հատուկ մրցանակին, իսկ 2011 թվականին առաջադրվել «Օսկար»-ի։ Փառատոնի շրջանակներում Դյուբուան հայ երիտասարդ անիմատորների համար հանդես է եկել դասախոսությամբ։

Փառատոնի ընթացքում հանդիսատեսին ներկայացվել էպրեմիերաների շարք, հետադարձ հայացքով ցուցադրումներ, դասախոսություններ և վարպետության դասեր, որոնք վարել են օտարերկրյա մասնագերներ։ Նրանց մեջ էր ճապոնական ռեժիսոր՝ Յոսիխարու Ասինոն, որը Հայրենական մեծ պատերազմի մասին աղմկահարույց մուլտֆիլմ` «Առաջին ջոկատ»-ի հեղինակն է։ Երևանում ճապոնացի անիմատորը ներկայացրել է ճապոնական անիմացիայի պատմությունը և բացահայտել անիմեի վրա աշխատելու պրոֆեսիոնալ գաղտնիքները։ Բացի Բաստեն Դյուբայից և Յոսիխարու Ասինոյից «ՌեԱնիմանիա-2011»ին ժամանել են 17 հայտնի անիմացիոն վարպետներ` տարբեր երկրներից։

Երրորդ «ՌեԱնիմանիա» փառատոնի նպատակն էր տարածաշրջանային համագործակցության հաստատումը անիմացիոն կինոարվեստի ոլորտում։ Փառատոնի ղեկավարությունը ծրագիր է մշակել հայ-թուրքական ստեղծագործական համագործակցության համար։ Մշակվել է երեք հայ և երեք թուրք անիմատորների, ռեժիսորների և պրոդյուսորների համատեղ նախագիծը, որոնց աշխատանքները կանցկացվեն ՌեԱնիմանիայի խորհրդի նախագահ Մաքս Հովարդի ղեկավարությամբ։ Ինչպես նշել է փառատոնի տնօրեն Վրեժ Կասունին.

Մենք ձգտում համագործակցության եզրեր գտնել հայրենական և թուրքական մասնագետների միջև, համեմատել մեր կարողությունները և ստեղծել ստեղծագործական շփման կետեր։ Անիմացիոն հարթակում մենք ծանոթ չենք միմիյանց հետ։ Ես միայն կարող եմ պնդել, որ Երևանում կան շատ անիմացիոն ստուդիաներ, որոնք բավականին հագեցած են, սակայն նրանց մեծ մասը կենտրոնանում է գովազդային հոլովակների արտադրության վրա։ Ինչպիսին է թուրքական անիմացիայի վիճակը, մենք կարող ենք գնահատել այն ժամանակ, երբ համագործակցություն հաստատենք։ Ամեն դեպքում մեկ բան է պարզ՝ հնարավոր չէ համագործակցել Հոլիվուդի հետ և միևնույն ժամանակ տարածաշրջանում գործընկերներ չունենալ

Անիմացիոն ֆիլմերի փառատոնը բավականին հարուստ էր մրցույթներով և ցուցահանդեսներով։ Դրանցից մեկը՝ «Անիմացիոն ֆիլմեր Գերմանիաից» անվան ներքո բացվել է փառատոնի նախօրեին` ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն «Թումո»-ում Ցուցադրության մեջ ընդգրկվել են 15 անիմացիաներ։ Ցուցահանդեսը ներկայացրել է գերմանացի մասնագետ՝ Յոհաննես Ուոլթերսը, որի մասնակցությամբ վարպետության դասերը լրացրել են «Թումո»-ի ծրագիրը։

Մրցույթի հաղթողները և դափնեկիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա Ֆինլանդիա «Յոթ եղբայր» - Ռիտա Նելիմարկա (en:Riitta Nelimarkka) (Ֆրանսիա / Ֆինլանդիա)

Ժյուրիի հատուկ հիշեցում

Ֆրանսիա «Ձիթապտուղ վաճառողի որդին» - Մաթյու Զեյտինջիոգլու

Ուրիշ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

կարճամետրաժ ֆիլմերի լավագույն երաժշտություն

Ժյուրիի հատուկ հիշատակում

Ժյուրիի հատուկ հիշատակում

  • Գերմանիա «Օլգշտաժրասսե 18» - Ռոյգ Ռամբաում (Գերմանիա)

«Ucom» պարգև

Փառատոնի մասին կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր փառատոնի նպատակն է նպաստել անիմացիոն արվեստի զարգացմանը, հնարավորություն ընձեռնել երիտասարդ հայ անիմատորներին իրենց աշխատանքը դուրս բերել միջազգային ասպարեզ
- Վրեժ Կասունի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայտնի են ՌեԱնիմանիայի հաղթողները». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  2. Еркрамас // Просторы «Реанимании» расширяются Արխիվացված 2014-08-12 Wayback Machine