Անդրիս Կալնոզոլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրիս Կալնոզոլս
Ծնվել էմարտի 20, 1983(1983-03-20)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՏալսի, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրող, դերասան, դրամատուրգ և թատերական ռեժիսոր
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունԼատվիայի մշակույթի ակադեմիա (հունիսի 20, 2005)[1], Talsi State Gymnasium? (հունիսի 17, 2001)[1] և Լատվիայի մշակույթի ակադեմիա (հունիսի 21, 2013)[1]
Ուշագրավ աշխատանքներQ109897735?

Անդրիս Կալնոզոլս (լատիշ․՝ Andris Kalnozols, մարտի 20, 1983(1983-03-20)[1], Տալսի, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի գրող, ռեժիսոր և դերասան[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրիս Կալնոզոլսը ծնվել և մեծացել է Տալսիում։ Ստացել է բակալավրի կոչում Լատվիայի մշակույթի ակադեմիայի դրամատիկականի դերասանական բաժնում՝ տիկնիկային թատրոն մասնագիտությամբ (2005) և մագիստրոսի կոչում` թատերական ռեժիսուրայի բաժնում (2013)։ 2004 թվականին նա իր գործընկերներ Գիրտս Սոլիսի[4], Գինտու Շիրմելի-Շիրմանի և այլ երիտասարդ դերասանների ու ռեժիսորների հետ հիմնել է Տիկնիկային և օբյեկտների փորձարարական «Umka.lv» թատերախումբը, եղել է դրա շոուների համահեղինակ, բեմադրիչ և դերասան[5]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրիս Կալնոզոլսը սկսել է գրել 2001 թվականից։ Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Օրացույցը ես եմ» վեպը, հրատարակվել է 2020 թվականին։ Գիրքը մեծ ճանաչում է ձեռք բերել ու արժանացել գրաքննադատների բարձր գնահատականին։ Վեպն արժանացել է «Գրական փայլուն դեբյուտ» Լատվիայի պետական մրցանակի։ 2021 թվականին վեպն ստացել է «Ալեքսանդր Պելեցիսի անվան» Գրական մրցանակ` որպես տարվա լավագույն դեբյուտ և Լատվիայի հեռուստատեսության «Kilograms kultūras» («Մշակույթի կիլոգրամ)» գլխավոր մրցանակ[6]։ Վեպը 1.5 տարվա ընթացքում 5 անգամ վերահրատարակվել է։ 2022 թվականի ապրիլի 12-ին Վալմիերայի թատրոնում տեղի է ունեցել վեպի բեմադրության պրեմիերան[7]։ Հայերենն առաջին լեզուն է, որով թարգմանվել է «Ես Օրացույցն եմ» վեպը (2022)[3][8]։

Անդրիս Կալնոզոլսը բեմադրել է իր դրամատուրգիական գործերը[9] Ռիգայի Dirty Deal թատրոնում` «Լավագույն մարդը Թահկուրանում» (արժանացել է Լատվիայի դրամատուրգների գիլդիայի մրցանակի, 2013) և «Բենզին-մարդ» (2015), Ģertrūdes ielas թատրոնում «Միշտ երեկ չէ առաջին օրը» (2016)[10]։ 2012 թվականին նրա բեմականացրած Շառլ Պեռոյի «Կոշկավոր կատուն» հեքիաթը «Տարվա լավագույն ներկայացում երեխաների և պատանիների համար» անվանակարգում առաջադրվել է Լատվիայի ամենամյա թատերական Spēlmaņu nakts (Խաղամոլի գիշեր) մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://literatura.lv/lv/person/Andris-Kalnozols/875825
  2. «Andris Kalnozols». literatura.lv (լատվիերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  3. 3,0 3,1 info@f-s.am, FutureSystems. «10 փաստ, որ կբացահայտի լատվիացի ամենապոպուլյար գրող Անդրիս Կալնոզոլսի կերպարը (տեսանյութ)». Newmag Publishing House (հայերեն and թարգմանիչ` Նաիրա Խաչատրյան). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Ģirts Šolis » Latvijas Leļļu teātris». web.archive.org. 2019 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  5. «UMKA.LV». umka.lv. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  6. «Zināmi apbalvojuma "Kilograms kultūras 2021" pirmie finālisti». satori.lv (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  7. «Valmieras teātrī taps izrāde pēc romāna "Kalendārs mani sauc" motīviem». satori.lv (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  8. info@f-s.am, FutureSystems. «Ես Օրացույցն եմ». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  9. «Books by Andris Kalnozols (Author of Kalendārs mani sauc)». www.goodreads.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  10. «AIZVAKAR VIENMĒR | Ģertrūdes ielas teātris». web.archive.org. 2018 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.