Անդրե Դիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրե Դիդ
ֆր.՝ André Deed
AndreDeed.jpg
Ծնվել էփետրվարի 22, 1879(1879-02-22)[1]
ԾննդավայրՀավր[2]
Մահացել էհոկտեմբերի 4, 1940(1940-10-04)[2][1] (61 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[2]
ՔաղաքացիությունՖրանսիա
ՄասնագիտությունԴերասան
Boireau maçon (1913).
L'uomo meccanico

ԱՆդրե Դիդ (Անրի Անդրե Օգյուստեն Շապե (ծնունդով՝ Շապյուի); Henri André Augustin Chapais (Chapuis)), ֆրանսիացի դերասան է և ռեժիսոր, նկարահանվում է սերիալներում և կատակերգություններում։ Ռուսաստանում նրան տվել են «Գլուբիշկին» մականունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է քաղաքացիական ծառայողի ընտանիքում։ Սովորել է կլասիկ ճեմարանում։ Հոր մահից հետո թողնում է ուսումը և տեղափոխվում Փարիզ: Մի քանի ամիս հետո խաղում է «Գինը» և «Օմեր» մնջախաղերում։ Աշխատել է «Շատլե» թատրոնում։ Հենց «Շատլե»֊ում էլ նրան հանդիպում է Լյուսեն Նոնգեն և տեղափոխում «Պատե» ստուդիա։ Դիդի առաջին կարևոր հաջողությունը կինոթատրոնում եղել է «Բուարո» ֆիլմը, որը թարգմանաբար նշանակում է «Հարբեցող»: Ֆիլմի սերիաները տևում էին ընդամենը յոթից տասը րոպե։ 1908 թվականին Դիդը կնքում է պայմանագիր «Իտալա» կինոթատրոնի հետ։ Իտալիայում Դիդը ստանում է «Կրետինետի» մականունը և ծանոթանում է Վալենտին Ֆրասկարոլի հետ։ Դիդը անգլո֊սաքսոնական երկրներում հայտնի է եղել Ֆուլդեխ անունով, այնուհետև՝ Ջիմ։ Նա մասնավորապես հայտնի է եղել Հարավային Ամերիկայում, որտեղ նրան անվանել են Տորիբիո, Սաիչեց։ Հենց Իտալիայում է նա ստանում է իր բեմական կերպարանքը։ Այն ֆիլմերից շատերը, որոնցում նկարահանվել է, եղել են դրսում՝ փողոցներում, Թուրինի արվարձաններում, և հենց դա էլ որոշակի հետաքրքրաշարժ աշխուժություն է տվել ֆիլմին։ Անդրի Դիդի հաջողությունների շնորհիվ նրա կերպարը ընդօրինակվել է Իտալիայում շատերի կողմից։ 1910 թ․֊ին «Ամբրոս» ֆիլմում նկարահանվելու համար հրավիրվել է ֆրանսիացի ծաղրածու Մարսել Ֆաբրը, ով փորձում էր մրցակցել է Կրետինետիի հետ։ Դա նոր կատակերգություն էր, որն ուներ բազմաթիվ դերեր՝ ոստիկանի, օդաչուի, մուրացկանի և այլն։ Այլ թուրինական կազմակերպություն՝ «Ակվիլա»֊ն, թողարկեց մեկ այլ ֆիլմ՝ «Բարի սիրտը», Արմանդո Ջելսոմինի մասնակցությամբ, սակայն այս դերը չհասավ ավելի շատ հաջողությյունների, քան Ֆրիկոն և Ջիջետան։ Հռոմում մեծ հաջողությունների հասավ «Չինացին» ֆիլմը, որում դեր ուներ ֆրանսիացի ծաղրածու Ֆերդինան Գիյոմը։

Այնուհետև Դիդը տեղափոխվում է Ֆրանսիա և պայմանագիր կնքում «Պատե»֊ի հետ։ Նկարահանվում է Վալենտին Ֆրասկարոլի հետ միասին։ Պատերազմից հետո Դիդը նորից տեղափոխվում է Իտալիա, բայց կրկին կարիք է լինում տեղափոխվել Ֆրանսիա: 1923 թ․֊ին Գաստոն Ռավելը Դիդին հրավիրում է նկարահանվել բազմասերիանոց «Տաո» ֆիլմում։ Ավելի ուշ ստանում է դեր նաև Ժորժա Մոնկի «Միսս Հելիետ» ֆիլմում։ Իր կյանքի վերջում Դիդը թատրոնում ռեկվիզիտով է զբաղվել։

Ստեղծագործական եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում Դիդն առավել հայտնի է եղել «Գլուպիշկին» մականունով։ Դիդը ստեղծել էր մի դժբախտ երիտասարդի կերպար, ով յուրաքանչյուր դժվար իրավիճակում «ջրից չոր էր դուրս գալիս»: Նրա կերպարը նման էր կարծես կրկեսի ծաղրածուի։

Ի տարբերություն Մաքս Լիդերի, Դիդի կերպարը միշտ փոփոխական էր, սակայն նրա բոլոր կերպարների միջև կար մի ընդհանուր բան՝ հիմարությունը։ Նրա տխմար կատակերգությունը հիմնված էր հիմնականում աբսուրդի վրա։

․․․Այդ կատակերգուն միշտ մնում էր «Տափակ հումորի» սահմաններում, բայց նրա մոտ կար հստակ, վստահ ժեստ ռիթմը զգալու հիանալի կարողությամբ, որը չէր հաջողվում շատ ֆրանսիացի կատակերգուների մոտ: (Ժ․ Սադուլ․ Գիլմի ընդհանուր պատմությունը․ Թոմ 1․ ֊ "Արվեստ", 1958)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1901 թ․ «Տարօրինակ տեղակայում»
  • 1905 թ․ «Բուարոն տեղափոխվում է»
  • 1907 թ․ «Բուարոն ուսման մեջ»
  • 1907 թ․ «Բուարոն՝ գողերի թագավոր»
  • 1907 թ․ «Վարորդի առաջին քայլերը»
  • 1908 թ․ «Բուարոյի հարսանիքը»
  • 1908 թ․ «Բուարոն կերավ սխտոր»
  • 1908 թ․ «Հրաշալի թաշկինակ»
  • 1908 թ․ «Մարդ֊կապիկը»
  • 1910 թ․ «Կրետինետիի վարտիքը»
  • 1913 թ․ «Բուարոն գտնում է կին»
  • 1914 թ․ «Կրետինետին և բրազիլական կոշիկները»
  • 1923 թ․ «Տաո»
  • 1927 թ․ «Միսս Հելիեթ»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսարով․ Ֆիլմի ընդհանուր պատմությունը․ Թոմ 1․ ֊ "Արվեստ", 1965

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]