Անդրեյ Ռեմնյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ռեմնյով
Ծնվել է1962
ԾննդավայրՅախրոմա, Dmitrovsky District, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտությունսրբանկարիչ

Անդրեյ Ռեմնյով (ռուս.՝ Андрей Владимирович Ремнёв, 1962, Յախրոմա, Dmitrovsky District, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բժիշկների ընտանիքում։ 1983 թվականին ավարտել է 1905 թվականի հիշատակի մոսկովյան պետական ակադեմիական գեղարվեստական ուսումնարանը։ Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի շրջանավարտ է (Կ. Տուտեվոլի և Ե. Մաքսիմովի արվեստանոց)[1][2], որտեղ առաջիններից մեկն է եղել, որ դիպլոմային աշխատանք է նկարել եկեղեցական թեմատիկայով[3]։ 1996 թվականին Անդրոնիկով վանքում սրբանկարիչ Օ. Վյաչեսլավի ղեկավարությամբ սկսել է սրբանկարչության 8-ամյա ուսումնառությունը[4]։ Կրոնական թեմատիկայով նկարելը չի թողել 2000-2010-ական թվականներին ևս։

Նկարչի անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Մոսկվայում[5], Ռյազանում, Դմիտրովում, Հաագայում, Տրենտոնում[6], այլ քաղաքներում։

Միջազգային երիտասարդական «Ռուսական գարուն» փառատոնի պլեների գեղարվեստական ղեկավարն է և ժյուրիի անդամ (Բավարիա, 2012, Բարսելոնա, 2013, Փարիզ, 2014)։ Դասավանդում է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտում[7]։ Մշակույթի և արվեստի միջազգային ակադեմիայի պատվավոր թղթակից-անդամ է[8]։

Ռեմնյովի` ռուսական մոտիվների վերամշակման վրա հիմնված կերպարները ոգեշնչել են օտար դիզայներներին. իսպանական «Delposo» նորաձության տան 2015 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն ստեղծվել է Ռեմնյովի աշխատանքների ազդեցությամբ[9], իսկ «Vivetta» իտալական նորաձևության տան 2018 թվականի գարուն-ամառ հավաքածուն ստեղծվել է նկարչի հետ համագործակցությամբ[1]։ Դիզայներ Ալյոնա Ահմադուլինան, Ռեմնյովից թույլտվություն չստանալով[2][10], պետերբուրգյան The Repa ռեստորանի պատերի նկարազարդման համար նկարչից մոտիվներ է վերցրել[11], գործը, սակայն, դատարան չի հասել։

Բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի տեխնիկան, իր խոսքով, հիմված է հին ռուսական սրբանկարների, 18-րդ դարի ռուսական գեղանկարչության, «Արվեստի աշխարհի» կոմպոզիցիաների և ռուսական կոնստրուկտիվիզմի համադրության վրա։ Արվեստագետ Եվգենի Շտայները նրան բնութագրում է իբրև կարնացիա նկարել կարողացող ժամանակակից հազվագյուտ նկարիչներից մեկը[12]։ Նկարելու համար Ռեմնյովն օգտագործում է հին տեխնիկա, ձվի դեղնուցի հիմքով ինքն է պատրաստում բնական ներկեր[3]։

Առավել մեծ ճանաչում են ձեռք բերել նկարչի այն աշխատանքները, որտեղ օգտագործվել են ռուսական գավառական կյանքի տեսողական մոտիվներ։

Ռեմնյովը որպես դիմանկարիչ հաճախ է աշխատում մասնավոր պատվիրատուների հետ։ Մասնավոր հավաքածուի մեջ պահվող նրա դիմանկարներից մեկը մասնակցել է Ռուսական թանգարանի «Ընտանեկան դիմանկար» ցուցահանդեսին (2014)[13]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александр Шестимиров. «Андрей Ремнев». М., Белый город, 2006. ISBN 5-7793-0987-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В залах МВК РАХ открывается выставка художественных работ Андрея Ремнёва «Стрелка» |» (ռուսերեն). artmoskovia.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  2. 2,0 2,1 «Aэрофлот Premium». www.remnev.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  3. 3,0 3,1 «Андрей Ремнев: «Самое ценное качество для художника – чувство меры»». Artchive. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  4. «Галерея De Twee Pauwen представляет премьеру». www.remnev.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Выставка. Андрей Ремнёв «Высокая вода»». Независимая газета (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  6. «The Artist/Dealer Relationship | Trenton City Museum» (ամերիկյան անգլերեն). ellarslie.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Афиша Воздух: Ню, абстракция, пейзаж: за какие картины теперь будет платить государство – Архив». Афиша (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  8. «Почетные члены-корреспонденты МЕЖДУНАРОДНОЙ АКАДЕМИИ КУЛЬТУРЫ И ИСКУССТВА». www.academia-maki.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  9. «Неделя моды в Нью-Йорке: 18 февраля». Elle (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  10. «Andrey Remnev» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  11. «За поход в музеи и театры Петербурга угостят шампанским». Собака.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  12. «Карнация Ремнева». www.remnev.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  13. Марина Зимогляд. «Это был портрет бизнесмена, который любит фэнтези...» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]