Անդրեյ Բուդնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Բուդնիկ
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 2, 1953(1953-02-02)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր օգոստոսի 10, 2018(2018-08-10) (65 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Անդրեյ Բուդնիկ (ռուս.՝ Андре́й Серге́евич Бу́дник, փետրվարի 2, 1953(1953-02-02), Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 10, 2018(2018-08-10), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1975)։ Տիրապետում է անգլերեն և հինդի լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1978 թվականից։

  • 1978-1984 թվականներին՝ Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանատան երրորդ քարտուղար։
  • 1990-1992 թվականներին՝ Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական (1991 թվականից՝ Ռուսաստան
  • 1995-1999 թվականներին՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Մումբայում (Հնդկաստան)։
  • 2001 թվականի ապրիլից-2004 թվականի օգոստոսը՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2004 թվականի օգոստոսից-2008 թվականի հոկտեմբերը՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2008 թվականի սեպտեմբերի 30-ից-2013 թվականի դեկտեմբերի 14-ը՝ Պակիստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2013-2015 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2015 թվականի սեպտեմբերի 14-ից-2018 թվականի օգոստոսի 10-ը՝ Նեպալում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Ամուսնացած է։ Ունի որդի և դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2000 թվականի հոկտեմբերի 21)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի հունիսի 13)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]