Անդրեյ Բոչվարի հուշարձան
Անդրեյ Բոչվարի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Կիսանդրի |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Անդրեյ Բոչվարի հուշարձան (ռուս.՝ Памятник Андрею Бочвару), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային մետաղագետ գիտնական, Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինի վեցակի շքանշանակիր, Լենինյան և Ստալինյան մրցանակների բազմակի դափնեկիր Անդրեյ Անատոլևիչ Բոչվարին (1902-1984)։ Բացվել է 1977 թվականի մարտի 1-ին նրա անունով կոչվող Անօրգանական նյութերի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի տարածքում[1]։ Նախագծի հեղինակներն են ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը և ճարտարապետ Տ. Ա. Նիկողոսյանը[2][3][4]։
Հուշարձանի հասցեն՝ ք. Մոսկվա, Ռոգովի փողոց, 5ա։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտնականի բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե պատվանդանին, որի վրա պատկերված են Լենինի ոսկեզօծված շքանշան, ինչպես նաև «Մուրճ և մանգաղ» երկու մեդալներ։ Ավելի ցած փորագրված է հետևյալ գրությունը. «Սոցիալիստական աշխատանքի հերոս, ակադեմիկոս Բոչվար Անդրեյ Անատոլևիչ։ Գիտության և տեխնիկայի զարգացման գործում բացառիկ ծառայությունների համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1954 թվականի հունվարի 4-ի հրամանով պարգևատրվել է «Մուրճ և մանգաղ» երկրորդ ոսկե մեդալով»[5][6]։
Ակադեմիկոս Անդրեյ Բոչվարի ծննդյան տարեդարձի օրը Անօրգանական նյութերի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցում գիտնականին և ծաղիկներ դնում ինստիտուտի տարածքում գտնվող հուշարձանի մոտ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Сотрудники ВНИИНМ почтили память основателя института академика А. А. Бочвара». АО «ТВЭЛ». 2016 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ Зиновьева, 2014, էջ 289
- ↑ Вострышев, 2009, էջ 48
- ↑ «Никогосян Николай Багратович (1918-2018)». Российская академия художеств. 2018. Արխիվացված է օրիգինալից 2018-08-10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Кожевников, 1983
- ↑ Шокарев, Вострышев, 2018, էջ 91
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Зиновьева О. А. Москва. Наука и культура в зеркале веков. Все тайны столицы. — М.: АСТ, 2014. — ISBN 978-5-17-080060-5
- Кожевников Р. Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983. — 318 с.
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790