Jump to content

Անդրեա Բոատինի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Բոատինի
Andrea Boattini
Ծնվել էսեպտեմբերի 16, 1969(1969-09-16) (55 տարեկան)
Ֆլորենցիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Ասիագո Սիմա Էկարի աստղադիտարան
Ալմա մատերԲոլոնիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն

Անդրեա Բոատինի‏‎ (իտալ.՝ Andrea Boattini, սեպտեմբերի 16, 1969(1969-09-16), Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Իր աշխատանքի սկզբից ի վեր աշխատել է վեց տարբեր աստղադիտարաններում։

1977 թվականից 2006 թվականները հայտնաբերել է 258 աստերոիդ, որոնցից 29-ը հայտնաբերել է միանձնյա, իսկ մնացածը համատեղ այլ իտալացի աստղագետների հետ[1]։ Բացի դա Անդրեա Բոատինին նաև հայտնաբերել է 21 գիսաստղ սկսած 2007 թվականից, որոնցից 10-ը կարճ պարբերությամբ և 11-ը երկար պարբերությամբ գիսաստղեր են։

Նա հանդիսանում է CINEOS ծրագրի այն երեք աստղագետներից մեկը, ովքեր հայտնաբերել են 167P/CINEO գիսաստղը[2], որը սկզբում համարվում էր աստերոիդ, և ստացել էր 2004 PY42 նշանակումը։ Նա հայտնաբերել է նաև 2007 WD5 աստերոիդը, որը համաձայն նախնական հաշվարկների 2008 թվականի հունվարին պետք է բախվեր [[Մարս (մոլորակ)|]Մարսի] հետ, սակայն այդ հաշվարկները սխալ դուրս եկան։

Բոատինին իր հայտնաբերած երկու աստերոիդները անվանել է իր հոր և մոր անուններով՝ (12848) Ագոստինո[3] և (14973) Ռոսիրոզինա[4]։

Նրա պատվին է անվանվել (8925) Բոատինի‏‎ աստերոիդը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. «Minor Planet Electronic Circulars (MPEC) 2004-P48; 2004 PY42» (անգլերեն). Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 26-01-2009-ին.
  3. IAU. «12848 Ագոստինո աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.
  4. IAU. «14973 Ռոսիրոզինա աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.
  5. IAU. «8925 Բոատինի‏‎ աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]