Անդրեաս առաքյալ եկեղեցի (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեաս առաքյալ եկեղեցի
ռուս.՝ Церковь Андрея Первозванного
Անդրեաս առաքյալ եկեղեցի (Կրասնի Սուլին).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնի Սուլին
Դավանանքուղղափառություն
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված1888
Փակված է1966
Կոորդինատներ: 47°52′29.000000099191″ հս․ լ. 40°6′13.000000099601″ ավ. ե. / 47.87472222224977259° հս․. լ. 40.10361111113877541° ավ. ե. / 47.87472222224977259; 40.10361111113877541

Անդրեաս առաքյալ եկեղեցի (ռուս.՝ Церковь Андрея Первозванного), եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կրասնի Սուլին քաղաքում։ Կառուցվել է 1888 թվականին, քանդվել՝ 1966 թվականին։

Տաճարի հասցեն՝ Ռուսաստան, Ռոստովի մարզ, Կրասնի Սուլինի շրջան, ք. Կրասնի Սուլին, Կրոնշտադտի փողոց, 5։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ական թվականներին Սուլինովսկի գյուղի մոտ կառուցվել է գործարան, որի շնորհիվ գյուղի բնակչությունն արագ ավելացել է։ Հավատացյալներին հոգևոր սնունդ տալու համար բնակավայրում անհրաժեշտ էր կառուցել ուղղափառ տաճար։

Անդրեաս առաքյալ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին Անդրեյ Սուլինի ծոռան՝ Վերա Անդրեևնա Յուդինայի միջոցներով, որը Սուլինների տոհմական տունը զոհաբերել էր Սուլինովսկու գյուղացիական համայնքին՝ այնտեղ սուրբ Անդրեաս առաքյալի անվան եկեղեցի կառուցելու համար։ Այդ միջոցներով Սուլինում կառուցվեց քարե եկեղեցին։ 1882 թվականին եկեղեցուն ավելացվեց զանգակատուն։ Նոր եկեղեցին ուներ քարե պատեր, փայտե գմբեթ և լապտեր, երկաթյա խաչերով եռագմբեթ երկաթյա տանիք։ Եկեղեցու շուրջը քարե ցանկապատ էր։ Պատկերակալին ու արքայական դռներին պատկերված էին Փրկիչը, Աստվածամայրը և այլ սրբեր։

Եկեղեցին ունեցել է երեք կողմնասեղան։ Գլխավորը նվիրված էր սուրբ Անդրեաս առաքյալին, հարավայինը, որը կառուցվել է 1898 թվականին, հանուն սուրբ Պանտելեիմոնի է, իսկ հյուսիսայինը, որը նույնպես կառուցվել է 1898 թվականին, հանուն Սուրբ Աստվածածնի գովաբանության։

Ըստ Անդրեաս առաքյալ եկեղեցու սուրբ Սինոդի հրամանագրի՝ տաճարում ծառայում էին 2 քահանա, 1 սարկավագ, 2 դպիր։ Տաճարի առաջին քահանա դարձավ Պյոտր Պոպովը։

1910 թվականին տաճարը վերանորոգվել է, նրա շուրջը կառուցվել է քարե հիմքով երկաթյա ցանկապատ։

Տաճարին կից գործել են եկեղեցական-ծխական դպրոց, գրադարան։

1963 թվականի օգոստոսի 4-ին տաճարը փակվել է և ծիսակատարություններ այնտեղ այլևս չեն անցկացվել, եկեղեցական սպասքն ու սրբապատկերները տեղափոխել են Կազաչի գյուղի Սուրբ Աստվածածնի տաճար։ 1966 թվականին եկեղեցում հրդեհ է բռնկվել, որից էլ այն քանդվել է։

Սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кудрявцев В. Андреевская церковь при поселке Сулиновском //Кудрявцев В. Сулинская земля: страницы истории. – Ростов-н/Д, 1999. – с. 134-142
  • Сулинский краевед: Историко-культурный ежегодник. Вып. 1. – Красный Сулин, 1996. – с. 11 Мякинченко В. Истоки //Криница. – 2003. – 18 сент.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]