Անդրանիկ Հովհաննիսյան (պարուսույց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրանիկ Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1955
ԾննդավայրՆոր Արտագերս, Հայաստան Հայաստանի ԽՍՀ
Մահացել էապրիլի 26, 2020
Մահվան վայրԵրևան, Հայաստան Հայաստան
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԱմուսինՄարգարիտա Պետրոսյան
ԵրեխաներԼիանա Հովհաննիսյան, Լիլիթ Հովհաննիսյան

Անդրանիկ Հովհաննիսյան (սեպտեմբերի 26, 1955, Նոր Արտագերս, Արմավիր - ապրիլի 26, 2020, Երևան), հայ պարուսույց, «Վան» ավանդական երգի և պարի խմբի գեղարվեստական ղեկավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում։ Արմատներով Սասունի Սպղանք գյուղից է։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ծառայել է խորհրդային բանակում։ 1979 թվականին ամուսնացել է Մարգարիտա Պետրոսյանի հետ, ունեցել է երկու դուստր՝ Լիանա և Լիլիթ։ Մահացել է 2020 թվականի ապրիլի 26-ին, Երևանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Հովհաննիսյանը իր ողջ գիտակից կյանքը նվիրել է հայկական ազգային երգերի ու պարերի առաջմղմանը, զարգացմանն ու տարածմանը։ Հայ երգի մեծ երախտավորներ, երգիչ-բանահավաք Հայրիկ Մուրադյանի և նրա դուստր, ազգագրագետ-բանահավաք Մարո Մուրադյանի ջանքերով շուրջ չորս տասնամյակ առաջ ստեղծված «Ակունք» և «Վան» ազգագրական համույթների կազմում Անդրանիկ Հովհաննիսյանը, 1979 թվականից սկսած իր ձայնով զարդարել է բազմաթիվ համերգներ, հայրենիքում և աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայացրել պատմական Հայաստանի ազգագրական շրջանների հայտնի և անհայտ մի շարք երգեր։ Նրա երգը բխում էր մեր ակունքներից, պատմությունից ու էությունից։ Հետագայում նրան է անցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայրիկ Մուրադյանի անվան «Վան» ազգագրական երգ ու պարի համույթի ղեկավարությունը։ Միաժամանակ երկար տարիներ շարունակել է լինել «Ակունք» ազգագրական համույթի գլխավոր մենակատարներից մեկը։ Անսամբլների հետ նա հյուրախաղերի է եղել Ռուսաստանում, Ուկրաինայում, Իտալիայում, Ռումինիայում, Հնդկաստանում և բազմաթիվ ելույթներ ունեցել Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում։ Երկար տարիներ եղել է «ԵՐՊԻ» երգի և պարի ազգագրական փառատոնի կազմակերպիչներից մեկը։ Օգնել է բազմաթիվ խմբերի հայկական բանահյուսության զարգացման գործում։ Աշխատել է «Լույս» պ/հ-ում։

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://m.facebook.com/story.php?story_fbid=1585685034914427&id=521645117985096

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]