Անդրանիկ Ենոքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Անդրանիկ Հովհաննեսի Ենոքյան
Ծնվել է1921
Ծննդավայրգ. Ոստան
Մահացել է1965, սեպտեմբերի 7
Մահվան վայրԱլավերդի
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան

Անդրանիկ Հովհաննեսի Ենոքյան (1921, գ. Ոստան - 1965, սեպտեմբերի 7, Ալավերդի), հայ բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

1942 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և մեկնել ռազմաճակատ: Ծառայել է 31-րդ բանակի 352-րդ հրաձգային դիվիզիայի № 1162 գնդի սանիտաչական վաշտում որպես վաշտի հրամանատար: Մասնակցել է Օրշայի, Մինսկի, Գրոդնոյի, Արևմտյան Պրուսիայի, Պրահայի ազատագրման համար մղված մարտերին, Քյոնիգսբերգի գրոհին: 1944 թվականի նոյեմբերին վիրավորվել է: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով:

Պատերազմից հետո աշխատանքի է անցնում Ալավերդիում: Սկզբում հիվանդանոցում տրոպկայանի վարիչ էր, իսկ 1952 թվականից՝ ռենտգենաբան: Միաժամանակ երկար տարիներ նաև պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն էր և բուժմիավորման գլխավոր բժշկի տեղակալ: Պարգևատրվել է «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշանով և պատվոգրերով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 77-78: