1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1965-1968 թվականներին եղել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի ռեժիսոր, 1988-1992 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր, 1968-1970 թվականներին՝ Հայֆիլմի ռեժիսոր, 1970-1972 թվականներին՝ Արտաշատի թատրոնի ռեժիսոր, 1972-1974, 1975-1981 թվականներին՝ ԵԵԿԹ ռեժիսոր։ 1992-1995 թվականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի և Պրահայի տիկնիկային թատրոններում։ 1981-1989 թվականներին եղել է ԵՏԹ գլխավոր ռեժիսոր, 1998-2000 թվականներին՝ Երևանի մարիոնետների թատրոնի տնօրեն, 2000-2003 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար[1]։ 1969-1991 թվականներին դասավանդել է ԵԳԹԻ-ում[2]։