Անդրադարձ փոխառություն
Անդրադարձ փոխառություն, փոխառության այն երևույթը, երբ փոխատու լեզվից անցած բառը՝ փոխառու լեզվից նորից վերադառնում է փոխատուին նույն կամ փոփոխված իմաստով։ Ուղին նշվում է A→B→A, որտեղ A-ն առաջին փոխատու լեզուն է։
Արդյունքում սովորաբար առաջանում են դուբլետներ, որտեղ վերափոխառված բառը գոյություն է ունենում սկզբնական բառի հետ, չնայած որոշ դեպքերում սկզբնական բառը հնարավոր է արդեն դուրս է եկել կիրառությունից։
Որոշ դեպքերում փոխառման գործընթացը կարող է ավելի բարդ լինել, բառերը մինչև սկզբնական լեզվին վերադառնալը կարող են անցնել մի լեզվից մյուսը։
Օրինակ՝ ֆրանսերենից անգլերեն անցած «boget» բառը՝ «փողի տոպրակ» նշանակությամբ, իմաստով և արտասանությամբ փոփոխվելով՝ նորից անցել է ֆրանսերենին և այլ լեզուներին՝ «բյուջե» նշանակությամբ։ Թյուրքական լեզուներից ռուսերենին անցած «карандаш»՝ «սև քար» բառը իմաստափոխվելով նորից վերադարձել է թյուրքական լեզուներ[1]։
Վերափոխառված ձևույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույնատիպ գործընթաց է տեղի ունենում, երբ լեզվի նոր բառը ստեղծվում է որևէ լեզվի բաղադրիչի հիման վրա, ապա նորից վերադառնում բաղադրիչի փոխատու լեզվին կամ դրա ժամանակակից տարբերակին։ Արևմտյան լեզուներում այս գործընթացը հիմնականում է տեղի է ունենում հին հունարենից և լատիներենից փոխառված բաղադրիչների հետ, որոնք ռոմանիզացվելուց հետո կարող են վերադառնալ ժամանակակից հունարեն լեզու[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 12։
- ↑ Chung, Karen Steffen (2001). «Some Returned Loans: Japanese Loanwords in Taiwan Mandarin». In McAuley, T. E (ed.). Language change in East Asia. Psychology Press. էջեր 161–163.