Անդիմիլոս
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Milos Municipality? |
Վայր | Եգեյան ծով |
Մասն է | Կիկլադներ |
Երկարություն | 4,2 կմ |
Լայնություն | 2,9 կմ |
Մակերես | 8 կմ² |
Բնակչություն | 0 մարդ (2011) |
![]() | |
![]() | |
Անդիմիլոս կամ Անտիմիլոս (հուն՝. Αντίμηλος ή Ερημόμηλος), Հունաստանին պատկանող ոչ մեծ, ժայռոտ, ամնարդաբնակ[1] կղզի Էգեյան ծովում։
Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդիմիլոսը գտնվում է Հունաստանի հարավարևելյան մասում, մայրաքաղաք Աթենքից 140 կիլոմետր դեպի հարավ։ Մտնում է Կիկլադներ (տարածված է նաև Ցիկլադներ անվանաձևը) կղզեխմբի մեջ, ընկած է այդ կղզեխմբի խոշոր կղզիներից մեկից՝ Միլոսից դեպի արևմուտք։ Վարչականորեն ընդգրկված է «Հարավային Էգեյան կղզիներ» պերիֆերիայի Միլոսի դիմի (համայնքի) կազմում։ Ունի 8,8 քառակուսի կիլոմետր մակերես։ Հյուսիսից հարավ ձգվում է 4,3 կիլոմետր, արևելքից արևմուտք՝ 3,3 կիլոմետր։ Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից ունի 652 մետր բարձրություն։
Նախապատմական ժամանակներում Անդիմիլոսում ակտիվորեն գործող հրաբուխ է եղել։ Ներկայումս կղզին գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։
Անդիմիլոսի կլիման մեղմ է, տարեկան միջին ջերմաստիճանը՝ 18 °C: Ամենատաք ամիսը օգոստոսն է (ամսական միջին ջերմաստիճանը՝ 26 °C), ամենասառը ամիսը՝ հունվարը (միջինը՝ 10 °C): Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 743 միլիմետր։ Ամենախոնավ ամիսը դեկտեմբերն է (տեղումների ամսական միջին քանակությունը՝ 240 միլիմետր), ամենաչորը՝ հուլիսը (տեղումների ամսական միջին քանակությունը՝ 1 միլիմետր)։ Կղզին զուրկ է ծառերից, անպտուղ է և անջուր։ Աղքատիկ բուսականությունը կազմում են թփուտները, որոշ տարածքներ զբաղեցնող խոտածածկույթը։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից տարածված են բեզոարյան այծերը, ոչ թունավոր, քառագոտի շահմար օձերը[2], մերձափնյա ջրերում՝ ճերմակափոր ծովաշունը։
Անդիմիլոսում բնակավայրերի հետքեր չեն հայտնաբերվել, բայց հանդիպել են ջուր հավաքելու նպատակով քարից պատրաստված տարողություններ, ինչը վկայում է, որ նախապատմական ժամանակներում կղզին բնակեցված է եղել։
Ներկայումս կղզին ներառված է «Նատուրա-2000» ցանցի մեջ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ [[Հունաստանի վիճակագրական ծառայություն|]]։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ 2,0 2,1 «Νήσος Αντίμηλος - θαλάσσια παράκτια ζώνη»։ EUNIS (անգլերեն)։ [[Европейское агентство по окружающей среде|]]։ Վերցված է 2018-04-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official website of Municipality of Mílos (անգլ.)
- Mapa de localización
- Allgemeine Informationen über Andimilos Archived 2012-04-17 at the Wayback Machine. (հուն.)
- Andimilos, Natura-2000-Gebiet 4220007 Andimilos Archived 2013-12-03 at the Wayback Machine. (հուն.)
- BirdLife International: GR 152 Western Milos, Antimilos and Polyegos Islands] (անգլ.)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Charles Arnold (Hrsg.): Die Inseln des Mittelmeers. Ein einzigartiger und vollständiger Überblick. 2. Auflage. marebuchverlag, Hamburg 2008, ISBN 3-86648-096-2.
|