Անա Բելեն Գարսիա Միլան (իսպ.՝ Ana Belén García Milán, նոյեմբերի 3, 1973(1973-11-03)[1][2], Ալիկանտե), իսպանացի դերասանուհի, հաղորդավար, մոդել, լրագրող և գրող։ Ճանաչում է ձեռք բերել «Ֆիզիկա կամ քիմիա» հեռուստասերիալում կատարած Օլիմպիայի դերի շնորհիվ։
Անա Միլանը եղել է ընտանիքի երեք երեխաներից ամենակրտսերը։ Սկզբում զբաղվել է մոդելի մասնագիտությամբ, իսկ քոլեջն ավարտելուց հետո՝ լրագրությամբ, սակայն ի վերջո դարձել է դերասանուհի։ Մադրիդ տեղափոխվելուց հետո գրեթե անմիջապես ստանում է աշխատանք Antena 3 հեռուստաալիքում, միաժամանակ շարունակելով մոդելի աշխատանքը։ Մասնակցում է բազմաթիվ թատերական բեմադրությունների և հեռուստատեսային ծրագրերին։ 2008 թվականին նա հրավիրվել է կատարելու անգլերենի ուսուցչուհի Օլիմպիայի դերը «Ֆիզիկա կամ քիմիա» սերիալում, որտեղ նա նկարահանվել է մինչև նախագծի փակումը 2011 թվականին (յոթերորդ սեզոն)։
2011 թվականին լույս է տեսել Աննա Միլանի «Մեքս Միլանում» գիրքը[3]։
«Ֆիզիկա կամ քիմիա» սերիալի ավարտվելուց հետո նկարահանվել է Antena 3 ալիքի՝ տասը մասից բաղկացած El tiempo entre costuras սերիալում, որի պրեմիերան կայացել է 2012 թվականի հունվարին. այդ սերիալում նա կատարել է Բերտա Սթերլինգի դերը։
Անա Միլանը ամուսնացած է Խորխե Խուան Պերեսի հետ։ Ունի որդի առաջին ամուսնությունից[4][5]։