Անա Կարիչ
Անա Կարիչ խորվ.՝ Ana Karić | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1941[1][2][3] |
Ծննդավայր | Պերուշիչ, Լիչկո Սենսկա, Խորվաթիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 9, 2014[1][3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա (1963) |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ |
Անա Կարիչ (խորվ.՝ Ana Karić, մայիսի 13, 1941[1][2][3], Պերուշիչ, Լիչկո Սենսկա, Խորվաթիա[4] - հոկտեմբերի 9, 2014[1][3], Զագրեբ, Խորվաթիա), Հարավսլավիայի և Խորվաթիայի հեռուստատեսության, կինոյի և թատրոնի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1941 թվականի մայիսի 13-ին Պերուշիչ գյուղում։ Նրա հայրը արվեստի թանգարանի վերականգնող էր։ Սովորել է Զագրեբի միջնակարգ դպրոցում։ Այնուհետեւ ընդունվել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա, որն ավարտել է 1963 թվականին[6]։
Անան սկսել է դերասանությամբ զբաղվել 1960-ականների սկզբին, դեռ նախքան Դրամատիկական արվեստի ակադեմիան ավարտելը։ Նրա դեբյուտային ֆիլմերն էին «Carevo novo ruho» («Թագավորի նոր զգեստը») և «Pustolov pred vratima» («Արկածախնդիրը դռան մոտ»), թողարկված 1961 թվականին։ Չնայած Անա Կարիչը հիմնականում հայտնի էր որպես հեռուստատեսային դերասանուհի, նա նաև հանդես է եկել բազմաթիվ կինոյի և թատրոնի բեմադրություններում։ Որոշ ժամանակ աշխատել է Կոմեդիայի թատրոնում։
Կարիչը նկարահանվել է խորվաթական մի շարք հայտնի ֆիլմերում այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Անտե Բաբաջան, Նիկոլա Տանհոֆերը, Զվոնիմիր Բերկովիչը և Կրստո Պապիչը։ Իր կարիերայի ընթացքում նա կատարել է 49 դեր ֆիլմերում և 12-ը՝ հեռուստատեսային։ Նա խաղում էր գեղեցիկ, ազնվական ու զգայական կանանց դերեր։
Կարիչը մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 9-ին Զագրեբում՝ նույն օրը, երբ մահացել է հայտնի խորվաթ դերասան Բորիս Բուզանչիչը, որի հետ նա աշխատել և ընկերություն է արել[7]։ Նրան հուղարկավորել են հոկտեմբերի 14-ին Զագրեբի Միրոգոյ գերեզմանատանը[8]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորվաթիայի 2004/2005 թվականների թատերական մրցանակ ռադիոթատրոնի համար։
- 2010 թվականին նա ստացել է Ֆաբիժան Շովագովիչի անվան մրցանակ՝ խորվաթական կինոյում ունեցած ավանդի համար[9].։
- 2012 թվականին Պուլայի կինոփառատոնում նա արժանացել է «Ոսկե արենա» մրցանակին՝ որպես լավագույն դերասանուհի, ռեժիսոր Իգոր Միրկովիչի «Noćni brodovi» ռոմանտիկ դրամայում գլխավոր դերի համար[10]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Slučajni život, 1969
- Putovanje na mjesto nesreće, 1971
- Kuća, 1975
- Živi bili pa vidjeli, 1979
- Tajna Nikole Tesle, 1980
- Donator, 1989
- Čaruga, 1991
- Krhotine - Kronika jednog nestajanja, 1991
- Rusko meso, 1997
- Pont Neuf, 1997
- Infekcija, 2003
- Noćni brodovi, 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անա Կարիչ (անգլ.) Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
- ↑ «Академија драмских уметности». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «IN MEMORIAM: Ana Karić (1941—2014.) i Boris Buzančić (1929—2014.)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Njezina smrt sve iznenadila — Kolege uputile posljednji pozdrav Ani Karić Արխիվացված 2014-12-22 Wayback Machine // dnevnik.hr
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) (pristupljeno 9. listopada 2014.) - ↑ «Ana Karić is the best actress at the 2012 Pula Film Festival». Večernji.hr. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.