Անատոլի Սմիռնով (հոգեբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անատոլի Սմիռնով (այլ կիրառումներ)
Անատոլի Սմիռնով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1894[1] |
Ծննդավայր | Ռուզա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 24, 1980[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Անատոլի Սմիռնով (նոյեմբերի 5, 1894[1], Ռուզա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 1980[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հոգեբան, ՌԽՖՍՀ ՄԳԱ (1947), ԽՍՀՄ ՄԳԱ (1968) իսկական անդամ։
Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1916)։ 1945-1972 թվականներին՝ ԽՍՀՄ ՄԳԱ հոգեբանության ինստիտուտի տնօրեն, 1955-1958 թվականներին և 1966 թվականից՝ «Վոպրոսի պսիխոլոգիի» («Вопросы психологии») ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԽՖՍՀ հոգեբանների ընկերության առաջին պրեզիդենտ (1959—1963)։ Սմիռնովի հետազոտությունները նվիրված են հիշողության պրոբլեմներին, տեսողական ընկալման հարցերին, մանկան և մանկավարժական հոգեբանությանը, հոգեբանության պատմությանը։ Հեղինակակից և գլխավոր խմբագիրն է մանկավարժական բուհերի հոգեբանության դասագրքի։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 459)։ |
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 24 մահեր
- 1980 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային հոգեբաններ
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային գիտնականներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին