Անաստասիա Կորոտկայա
Անաստասիա Կորոտկայա Анастасі́я Коро́тка կամ Анастасия Короткая | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Դոնեցկ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մայրենի լեզու | ռուսերեն,ուկրաիներեն |
Կրոն | Քրիստոնյա |
Կրթություն | Berdiansk State Pedagogical University? |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և ՈՒՀԱ-ի խաղացող |
Աշխատանք | 2009-ից մինչ օրս |
Ամուսին | Անդրեյ Բեդնյակով |
Երեխաներ | դուստր-Լադա Բեդնյակովա(ծնվ.18.11.2015) |
Անաստասիա Կորոտկայա, ավելի կարճ՝ Նաստիա Կորոտկայա (ուկր.` Анастасі́я Коро́тка, հոկտեմբերի 15, 1985, Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հաղորդավարուհի և դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անաստասիա Կորոտկայան ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ընտանիքի հետ ապրել է Մանգուշում և Մարիուպոլում։ Ավարտել է Բերդյան մանկավարժական համալսարանը, մասնագիտությամբ խորեոգրաֆ է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Причём здесь мы» խմբի կազմում խաղացել է Ուկրաինայի ազգային ՈւՀԱ-ում։ Տեղափոխվելով Կիև` դառնում է « Большая Разница» նախագծի ուկրաինական տարբերակի մասնակից։
2012-2013 թվականներին եղել է ողջ ԽՍՀՄ երկրներում հայտնի «Орёл и решка» նախագխի հաղորդավրուհի (իր ապագա ամուսին Անդրեյ Բեդնյակովի հետ)։ Անաստասիա Կորոտկայայի դեբյուտը հեռուստատեսությունում եղել է (չհաշվելով « Большая Разница» նախագիծը) «Большие чувства» երիտասարդական հեռուստասերիալը, որը մեկնարկել է 2013 թվականին «Пятница» հեռուստաալիքով։ Նույն տարվա ընթացքում հայտնվում է «Супергерои» հեռուստասերիալում։ Ինչպես նաև Անդրեյ Բեդնյակովի հետ միասին սկսել են «Свидание со звездой» և «Как фишка ляжет» (սառեցված է) նախագծերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 31-ին ամուսնացել է ուկրաինացի հայտնի հաղորդավար Անդրեյ Բեդնյակովի հետ։ 2015 թվականին ծնվել է նրանց աղջիկը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ведущие «Орел и решка» Андрей Бедняков и Настя Короткая стали родителями». 24smi.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.