Անդրեյ Բեդնյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Ալեքսանդրովիչ Բեդնյակով
Андрей Александрович Бедняков
Андрей Бедняков.jpg
շոումեն, հաղորդավար, արտիստ
Ծնվել է մարտի 21, 1987 (32 տարեկան)
Ծննդավայր Ուկրաինա Մարիուպոլ
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ -> Ուկրաինա Ուկրաինա
Մայրենի լեզու ռուսերեն
Կրոն Քրիստոնյա
Մասնագիտություն դերասան, հեռուստահաղորդավար, հաղորդավար և traveller
Աշխատանք 2009-ից մինչ օրս
Ամուսին Անաստասիա Կորոտկայա
Andrey Bednyakov Վիքիպահեստում

Անդրեյ Ալեքսանդրովիչ Բեդնյակով (ռուս.` Андрей Александрович Бедняков, մարտի 21, 1987(1987-03-21), Մարիուպոլ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի արտիստ, հաղորդավար[1], «Орёл и решка» նախագծի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Բեդնյակովը ծնվել է 1987 թվականի մարտի 21-ին Ուկրաինայում` Մարիուպոլում։ Դպրոցն ավարտելուց հետո Անդրեյը 3 տարի աշխատել է Մարիուպոլի Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատում։ Գործարանում աշխատանքի ժամանակ հեռակա կարգով ստանում է բարձրագույն կրթություն Խարկովի Ներքին գործերի համալսարանում։ Ավարտելուց հետո տեղափոխվում է Կիև: Ելույթ է ունեցել Ուկրաինայի ՈւՀԱ-ում (КВН)։ 2011-2013 թվականներին եղել է «Орёл и решка» շոուի հաղորդավար «Интер» հեռուստաալիքում (2012 թվականից «Орёл и решка» նախագիծը ցուցադրվում է Ռուսաստանում «MTV Россия» , 2013 թվականից հեռուստաալիքը կոչվում է «Пятница»)։

2012 թվականին «Ռժավսկին ընդդեմ Նապոլեոնի» ֆիլմում տարել է էպիզոդիկ դեր։

Նաև հանդիսանում է «Большая разница»[2] նախագծի ուկրաինական տարբերակի մասնակից։ Նաև մասնակցել է «Звезданутые» և «Супергерои» նախագծերին։ 2014 թվականի հունվարին Բեդնյակովը հարսնացուի՝ Անաստասիա Կորոտկայայի հետ լքում է «Орёл и решка» նախագիծը և սկսում է աշխատել նոր պրոեկտում՝«Свидание со звездой», որի առաջին թողարկումը լույս է տեսել 2014 թվականի հունվարի 13-ին։ Ինչպես նաև 2014 թվականի հունվարի 26-ին սկսվում է նոր պրոեկտ՝«Как фишка ляжет»` նույն հաղորդավարների հետ[3]:

Հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Большая разница» (Ուկրաինա) (2009-2012), դերասան
  • «Орёл и решка» (2011-2013, «Интер», «MTV», հետագայում - «Пятница»)
  • «Большие чувства» (2013, «Пятница»), դերասան
  • «Здравствуйте, я ваша Пятница!» (2013, «Пятница»)
  • «Свидание со звездой» (2013-2014, «Пятница»)[4]
  • «Звезданутые» (2013, «Пятница»),դերասան
  • «Супергерои »(2013, «Пятница»), դերասան
  • «Как фишка ляжет» (2014, Пятница). Ծրագիրը դադարեցվել է առաջին թողարկումից հետո։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

6 տարի հանդիպել է Անաստասիա Կորոտկայայի հետ։[5][6] 2013 թվականի օգոստոսին հայտարարվում է նրանց ամուսնության մասին, որը հետագայում արտիստը հերքել է[7]։ Հետագայում պարզվեց, որ հաղորդավարները միևնույն է ամուսնացել են։[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]