Անասնաբուժասանիտարական փորձաքննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անասնաբուժասանիտարական փորձաքննություն, անասնաբուժասանիտարական զննման ծառայություն, որը որոշում է կենդանական ծագման մթերքի պիտանիությունը սննդի համար։ Կատարելով լաբորատոր տարբեր վերլուծություններ՝ որոշվում է սննդամթերքի որակի օրգանոլեպտիկ ցուցանիշները[1]։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների մսեղիքի և օրգանների հետ սպանդային արատների, ձևաբանական փոփոխությունների բացահայտման վրա է հիմնված հետազոտության մեթոդը։ Անասնաբուժ մասնագետները լաբորատորիաներում, թռչնաբուծական ֆաբրիկաներում, սառնարաններում, մսի արտադրման ձեռնարկություններում իրականացնում են զննում։ Փորձաքննությունը ներառում է որոշակի սխեմայով հերծված օրգանների զննումը և կենդանիների ավշային համակարգի հետազոտումը։ Յուրաքանչյուր մսեղիք հետսպանդային մշակման ժամանակ պիտակավորվում է նույն համարով (նրա հետ նաև գլուխը, լյարդաթոքասիրտը, աղիներն ու մորթին)[1]։

Անցկացման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մսեղիքը ու օրգանները առանձին դեպքերում լրացուցիչ հետազոտվում են բակտերիաբանական մեթոդով և միայն դրանից հետո գնահատվում է դրանց սանիտարական վիճակը և դրոշմվում միսը։ Պիտանի մսեղիքը և օրգաններն թույլատրում են օգտագործել սննդի մեջ և երշիկեղեն ու այլ մսամթերք արտադրելու համար առանց սահմանափակման, իսկ ոչ պիտանիները մսալյուր պատրաստելու համար խոտանում են կամ ոչնչացնում։ Աղ անելուց (միայն ֆինոզով ախտահարված մսի համար) կամ բարձր ջերմաստիճանի տակ վնասազերծումից հետո չափավոր պիտանի մսեղիքը և օրգանները թույլատրում են օգտագործել սննդի մեջ։ Անկախ արդյունքից՝ հարկադիր մորթի ժամանակ կատարում են մսի բակտերիաբանական հետազոտություն։ Փորձաքննության ժամանակ զննման վայրերը պետք է լինեն լավ լուսավորված, հետազոտության համար հարմարավետ կահավորված, սպանդանոցային անասնաբույժ գործիքները՝ մանրէազերծված։ Փորձաքննությանը ենթակա կենդանական ծագման մթերքները արգելվում են իրացնել կամ վերամշակել առանց անասնաբույժ մասնագետների թույլտվության։ Անտրոպոզոոնոզների դեպքում տեղեկացնում են Անասնապահության նախարարության համապատասխան մարմիններին, իսկ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև ֆինոզի, տրիխինելոզի հայտնաբերման դեպքում՝ Գյուղատնտեսության նախարարությանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 369