Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր
Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հունիսի 17[1] |
Հաստատված | դեկտեմբերի 19, 1994[1] |
Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր (ՄԱԿ-ի մյուս պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ World Day to Combat Desertification and Drought, իսպ.՝ Día Mundial de Lucha contra la Desertificación y la Sequía, ֆր.՝ Journée mondiale de la lutte contre la désertification et la sécheresse, չինարեն՝ 防治荒漠化和干旱世界日, արաբ․՝ اليوم العالمي لمكافحة التصحر والجفاف), ամենամյա տոն, որը նշվում է հունիսի 17-ին՝ սկսած 1995 թվականից[2]։ Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 49-րդ նստաշրջանի ժամանակ (Բանաձև № № A/RES/49/115, 1995 թվականի հունվարի 30)[3]։ Օրն ընտրվել է՝ ի նշան անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ընդունման տարեդարձի։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն այս համաշխարհային օրվան նվիրված ուղերձում նշել է․
Նա զգուշացրել է, որ անապատացումը սպառնում է 60 միլիոն մարդու միգրացիային Աֆրիկայի անապատացած շրջաններից դեպի Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա։
2007 թվականի Համաշխարհային օրվա՝ «Անապատների գեղեցկությունը անապատացման խնդիր է» թեմայով ուղերձում նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել անապատները որպես կարևոր էկոհամակարգեր, որպես հնագույն քաղաքակրթությունների միջավայր։
2006-ը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անապատների և անապատացման միջազգային տարի (Բանաձև 58/211, 2003 թվականի դեկտեմբերի 23)։
2010 թվականի հունվարից մինչև 2020 թվականի դեկտեմբերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է ՄԱԿ-ի տասնամյակ՝ նվիրված անապատներին և անապատացման դեմ պայքարին։ Դրա նպատակն է աջակցել երաշտային հողերի պահպանության միջոցառումների անցկացմանը (Բանաձև 62/195, 2007 թվական)[4]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անապատացումը սպառնում է ավելի քան 1 միլիարդ մարդու առողջությանն ու գոյության միջոցների աղբյուրներին։
- 2005 թվականի տվյալներով՝ ամեն տարի անապատացման և երաշտի պատճառով կորցնում են ավելի քան 40 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գյուղատնտեսական արտադրանք։
Օրվա թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

- 2018 թվական - «Հողն արժեք ունի - ներդրեք նրա մեջ»[5]
- 2010 թվական - «Հողի բերրիության բարձրացման միջոցով կյանքի որակի բարելավում»
- 2009 թվական - «Հողային և ջրային ռեսուրսների պահպանումը հավասար է մեր ընդհանուր ապագայի պաշտպանությանը»
- 2008 թվական - «Հողերի դեգրադացիայի դեմ պայքարը՝ հանուն գյուղատնտեսության կայուն զարգացման»
- 2007 թվական - «Անապատացումը և կլիմայի փոփոխությունը միասնական գլոբալ խնդիր են»
- 2006 թվական - «Անապատների գեղեցկությունն անապատացման խնդիր է»
- 2005 թվական - «Կանայք և անապատացումը»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Միավորված ազգերի կազմակերպություն — 1945.
- ↑ «UN Convention to Combat Desertification: World Day to Combat Desertification»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին։ Վերցված է 2017-06-16
- ↑ «PDF of General Assembly Resolution A/RES/49/115»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-17-ին։ Վերցված է 2009-06-12
- ↑ SDG Goal 15: Life on Land: biodiversity. Goal 15: Sustainably manage forests, combat desertification, halt and reverse land degradation, halt biodiversity loss
- ↑ «World Day to Combat Desertification - 17 June 2018»։ IUCN (անգլերեն)։ 2018-05-21։ Վերցված է 2021-06-17