Անաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Անաշա
Տեսակամրոց
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա

Անաշա (թուրք.՝ Անահշա-Ալընգաշ, Դյոլոկ-կալե, Կոջա-կալե), ամրոց Լեռնային Կիլիկիայում, Պոդանդոն գյուղաքաղաքից 5 կմ հարավ-արևելք, Հաճընդաղ լեռան վրա, Ցախուտ գետի և Գուգլակի լեռնանցքի միջև։ Կառուցված է եղել երեք կողմից անտառապատ գագաթի վրա, հավանաբար 9-րդ դարում, բյուզանդացիների կողմից։ Հետագայում եղել է Կիլիկիայի Հայկական թագավորության հզոր ամրոցներից մեկը։ XIX դարում կանգուն էին արևմտյան և հյուսիսային պարիսպներն իրենց աշտարակներով։ Ներկայումս ամրոցը կիսավեր է, պահպանվել են կեևցաղային և բնակելի շինությունևերի հետքեր։ Ջուրն ամրոց է բերվել կավե փողրակներով։ Անաշայի ստորոտին եղել է բերդավանը, հետագայում՝ գյուղ, որտեղ մինչև Մեծ եղեռնը, թուրքերից բացի ապրում էին նաև հայեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png