Անակրեոնյան բանաստեղծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անակրեոնյան բանաստեղծություն, հին հունական քնարերգության մեջ տարածված բանաստեղծության տեսակ, որն աչքի էր ընկնում իր կենսուրախ բովանդակությամբ, գովերգում էր կյանքի վայելքները (սեր, գինի, զգայական հաճույքներ)[1]։ Տարածված էր եվրոպական մի շարք երկրներում, Վերածննդի և Լուսավորության ժամանակաշրջաններում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը ծագել է նշանավոր բանաստեղծ Անակրեոնի (հին հուն․՝ Ἀνακρέων, մ.թ.ա. 6-5-րդ դարեր) անունից, ում դեռևս անտիկ աշխարհում շատ բանաստեղծներ են հետևել (պահպանվել է նրանց երգերի ժողովածուն «Անակրեոնտիկա» վերնագրով)։

Ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անակրեոնյան բանաստեղծությունը հատուկ են ազատամտությունը, կենսասիրությունը, անհոգությունը, գինու, սիրո և վայելքի գովքը։ Անակրեոնյան բանաստեղծության ականավոր ներկայացուցիչներից են՝

Հետևորդններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անակրեոնյան պոեզիան հետևորդներ է ունեցել 18-19-րդ դարերի արևմտաեվրոպական և ռուսական գրականության մեջ։ Անհոգ կյանքի և զգայական վայելքի մոտիվները որոշ տարածում գտան նաև 19-րդ դարի 50-60-ական թվականների հայ պոեզիայում (Գևորգ Միրիմանյանի «Հայոց աղջիկներ» երգը, Ռափայել Պատկանյանի «Հայոց գինի», «Ուսանողի երգ» և այլ բանաստեղծություններ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 14-15 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 361 CC-BY-SA-icon-80x15.png