Անաիդա Սմբատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անաիդա Սմբատյան
Ծնվել է1905
Երկիր ԽՍՀՄ
Մահացել է1985
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
Պարգևներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ և «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ

Անաիդա Ստեփանի Սմբատյան (1905 - 1985), խորհրդային դաշնակահարուհի և երաժշտական մանկավարժ, ՌԽՖՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցչուհի (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաիդա Սմբատյանը ծնվել է 1905 թվականին։ Երկար տարիներ դասավանդել է Մոսկվայի Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում՝ դառնալով միակ մանկավարժը, որ ուսուցանել է Չայկովսկու անվան միջազգային մրցույթի երկու դափնեկիրների՝ Վլադիմիր Աշքենազին ու Վլադիմիր Կրայնևին[1]։ Սմբատյանի աշակերտների թվում են եղել Նելլի Հակոբյանը, Նինա Կոգանը, Տիգրան Ալիխանով, Օքսանա Յաբլոնսկայան, Կոնստանտին Օրբելյանը, Իգոր Բեզրոդնին, Սերգեյ Մուսայելյանը, Դմիտրի Ֆեոֆանովը, Մաքսիմ Մոգիլևսկին, Ֆիլիպ Կոլցովը և ուրիշներ։

Սմբատյանը ընկերական հարաբերություններ է ունեցել Սվյատոսլավ Ռիխտերի, Նինա Դորլիակի, Գենրիխ Նեյգաուզի, Դանիիլ Շաֆրանի հետ[2]։

Անաիդա Սմբատյանը մահացել է 1985 թվականին։

Ըստ Օքսանա Յաբլոնսկայայի հուշերի՝

Սմբատյանը, անկասկած, կարկառուն դեմք էր և գերազանց ուսուցիչ։ <…> Սմբատյանն ուներ անգնահատելի մանկավարժական ձիրք։ Նա նվագում թույլ չէր տալիս փոքր-ինչ ընտանեվարություն, փոքր-ինչ պարզեցում. նրա ճաշակն անթերի էր[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցչուհի (հոկտեմբերի 14, 1966)
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (դեկտեմբերի 29, 1954)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Л. Кучеренко. Урок Владимира Крайнева // «День» (Киев), № 179, четверг, 19 октября 2006.
  2. Елена Галоян. Незабываемые имена Արխիվացված 2012-08-03 archive.today // «Голос Армении», 14 July 2009.
  3. Оксана Яблонская. Маленькие руки. Тема с вариациями

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]