Անազնիվ ճանապարհով (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անազնիվ ճանապարհով
անգլ.՝ A la mala
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊեդրո Պաբլո Իբառա
Սցենարի հեղինակԻսա Լոպես
ԴերակատարներԱյսլին Դերբես, Մաուրիսիո Օչման, Լուիս Առիետա, Խուան Դիեգո Կովառուբիաս, Խոսե Ռոն, Իվան Սանչես, Մանե դե լա Պառա, Ալտաիր Խարաբո, Էուխենիո Դերբես և Պատրիսիո Բորգետտի
ԵրաժշտությունՌոդրիգո Դավիլա Չապոյ
ՄոնտաժԿամիլո Աբադիա
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿինոընկերությունPantelion Films
Տևողություն106 րոպե
Շահույթ3 646 627 $[1]
Պաշտոնական կայքէջ

Անազնիվ ճանապարհով (իսպ.՝ A la mala), 2015 թվականի մեքսիկական սիրային կատակերգություն, որի ռեժիսորը Պեդրո Պաբլո Իբարան է, իսկ պրոդյուսերը՝ Խորխե Արագոնը։ Ֆիլմի սցենարիստներն են Իսա Լոպեսը և Արի Ռոսենը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Մաուրիսիո Օչմանը և Այսլին Դերբեսը։ Ֆիլմն ստացել է քննադատների տարբեր արձագանքներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Լաուրա Մեդինան՝ ընկերների համար ուղղակի Մալան, խելացի և գեղեցիկ աղջիկ է, որն ստացել է դերասանական դասական կրթություն՝ մասնակցելով թատերական արվեստի բոլոր հնարավոր կուրսերին։ Չնայած դրան աղջիկը չի կարողանում նույնիսկ փոքր դեր ստանալ գովազդային հոլովակում։ Իսկ բանը նրանում է, որ Մալան միշտ իր կարծիքն ունի այն մասին, թե ինչպես պետք է խաղալ, ինչը չի կարող ուրախացնել ռեժիսորներին։ Նա իր ապրուստը վաստակում է՝ ստուգելով երիտասարդ տղամարդկանց հավատարմությունը, որին վարձել են նրանց ընկերուհիները կամ ապագա կանայք։ Արդյունքում, Մալային սկսում են անվանել «Մալու», որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «վատ, չար»։ Աղջիկը կարող է միայն հպարտանալ, որ շտապ ստանում է անհրաժեշտ արդյունքը՝ երբեք ինտիմ հարաբերությունների մեջ չմտնելով նրանց հետ[2]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է քննադատների տարբեր արձագանքների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը, 7 կարծիքի հիման վրա, ունի 43 % հավանության ցուցանիշ՝ 10-ից հավաքել 5,8։ Կարծիքներից մեկում նշվում է, որ ֆիլմը «բարոյականության վարպետորեն նուրբ ու սուր ուսումնասիրություն է»[3]։

The News Tribune գրում է. ««Անազնիվ ճանապարհով» ֆիլմը սկսվում է խոստումնալից և ավարտվում բավականին լավ, որպեսզի արդարացնի ժամանակի կորուստը։ Դա այն նույն ձանձրալի, շաբլոնային mediados pelicula-ն է (ֆիլմի կեսերը), որն աղը ծծում է ուղիղ տեկիլայի բաժակից և այն դարձնում կուլ տալու համար չափազանց հին բանի[4]»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.boxofficemojo.com/release/rl3896542721/
  2. Для бедных (ռուսերեն), Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին(չաշխատող հղում)
  3. «Falling for Mala (2015)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  4. Moore, Roger (2015 թ․ փետրվարի 24). «Movie review: 'A La Mala' star isn't cruel enough to cut it in this Mexican romantic comedy». The News Tribune. The McClatchy Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]