Խոսե Ռոնը ծնվել է Ռոմուլա Վասկես Կաստրոյի և Խասինտո Ռոն Ռորիգեսի ընտանիքում 1981 թվականին։ Ունի երեք եղբայր՝ Դանիել, Ալեխանդրո և Խուլիո Վասկեսները[4][5]։
18 տարեկան հասակում հեռացել է հայրենի Գվադալախարա քաղաքից, որպեսզի դերասանություն սովորի «Տելեվիստայի» «Centro de Actuación»-ում։ Կարիերան սկսել է 2004 թվականին՝ «Mujer de madera» ֆիլմում հանդես գալով Էդիթ Գոնսալեսի, Անա Պատրիսիո Ռոխոյի, Խայմե Կամիլի և Գաբրիել Սոտոյի հետ[2][6]։ 2005 թվականին մասնակցել է «Bajo el mismo techo» հեռուստաշարքի նկարահանումներին՝ հանդես գալով 11 էպիզոդներում[6]։ 2006 թվականին մասնակցել է մեքսիկական «Rebelde» ռեսուստանովելի երրորդ եթերաշրջանի նկարահանումներին՝ մարմնավորելով Էնզոյի կերպարը։ Հեռուստանովելներում հանդես է եկել Մաիտե Պարոնիի, Դուլսե Մարիայի, Անահիի, Քրիստ Չավեսի, Ալֆոնսո Էրերայի հետ[7]։ 2006 թվականին եղել է «Código postal» հեռուստանովելի գլխավոր դերակատարներից[8]։ 2007 թվականին կրկնվող դեր է խաղացել «Muchachitas como tú» հեռուստանովելում[9]։ 2008 թվականին գլխավոր դերով հանդես է եկել «Juro que te amo» հեռուստասերիալում[10]։