Այցելուակենտրոն հոգեթերապիա
Այցելուակենտրոն հոգեթերապիա | |
---|---|
Տեսակ | intervention? և method? |
Հայտնաբերող | Կարլ Ռոջերս |
Այցելուակենտրոն հոգեթերապիա՝ հոգեթերապևտիկ մեթոդ, որն առաջարկվել է Կարլ Ռոջերսի կողմից, որպես երկընտրանք հոգեվերլուծության և բիհեյվիորիզմի հոգեթերապիային։ Այն հեղինակի կողմից մշակվել է մի քանի տարիների ընթացքում, մշտապես զարգանալով և համալրվելով նոր գործնական մեթոդներով։ Ի սկզբանե Ռոջերսի մոտեցումը թերապիային կոչվում էր ոչ դիրեկտիվ, որը արտացոլում էր հեղինակի հետաքրքրությունը այնպիսի մեթոդների նկատմամբ, որոնք կարող են փոխել վարքագիծը։ Կարլ Ռոջերսը ենթադրեց, որ անձը ընդունակ է փոխել իր անձնավորությունը, այդժամ հոգեթերապևտը կարող է պակաս դիրեկտիվ լինել նրա հետ հարաբերություններում։
Ավելի ուշ Կարլ Ռոջերսը իր ուշադրությունը կենտրոնացրեց այն մեթոդների վրա, որոնք թույլ են տալիս թերապևտին ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում այցելուի հետ բուժման ընթացքում։ Հետագայում այնպիսի մոտեցումը վերանվանվեց «Այցելուակենտրոն», ինչը ընդգծեց նրա հիմնական գաղափարը՝ հասկանալ այցելուի ինքնաընկալումը։
Ռոջերսը իր մոտեցման մեջ գլխավոր դերը հատկացրեց թերապևտի և այցելուի փոխհարաբրություններին՝ որպես արդյունավետ բուժման կարևորագույն պայման։
Թերապևտիկ պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպեսզի իրականացնի այցելուի անձնավորության կառուցվածքային փոփոխություններ Կարլ Ռոջերսը արաջարկեց վեց թերապևտիկ պայմաններ[1]։ Քննենք դրանք մանրամասնորեն։
- Այցելուն և հոգեթերապևտը պետք է գտնվեն հոգեբանական կոնտակտի մեջ: Ռոջերսը կանխադրեց, որ այցելուի անձի մեջ դրական փոփոխություններ տեղի չեն ունենա, եթե նրա և հոգեթերապևտի միջև փոխհարաբերություններ չկան։
- Այցելուն գտնվում է անհամապատասխան իրավիճակում, նա խոցելի է և մտահոգ: Ռոջերսը դա բացատրում է, որպես անհամապատասխանություն անձի իրական ապրումների և նրա Ես-կոնցեպցիայի միջև։
- Հոգեթերապևտը ներդաշնակ է կամ ինտեգրված: Դա նշանակում է, որ հոգեթերապևտը պետք է ջերմ, անկեղծորեն դիմավորի մարդուն, ստեղծի դրական մթնոլորտ իրենց փոխհարաբերություններում։ Հոգեթերապևտը պետք է բաց լինի մարդկային բոլոր ապրումների համար։
- Հոգեթերապևտը զգում է դրական ուշադրություն այցելուի հանդեպ: Նա գնահատական չի տալիս նրա ապրումներին և զգացմունքներին, գովում է այն կառուցողական փոփոխությունների համար, որոնք կատարվում են այցելուի հետ։ Թերապիայի սեանասները պետք է ընթանան հանգիստ մթնոլորտում։ Այցելուի մոտ պետք է ստեղծվի վստահություն, որ նրան հասկանում և ընդունում են։
- Հոգեթերապևտը ապրումակցում է այցելուի ներքին համակարգին: Թերապևտը պետք է ապրումակցի այցելուին, ինչը վկայում է այն մասին, որ թերապևտը զգում է այցելուի ներաշխարհը, ապրումները, կարծես դրանք իր ապրումներն ու զգացմունքներն են։
- Պետք Է տեղի ունենա այցելուին ապրումակցման և հոգեթերապևտի դրական ուշադրության փոխանցում: Դա խոսում է այն մասին, որ այցելուն նույնպես պետք է հոգեթերապևտին վերաբերվի դրականորեն, քանի որ հենց ինքն է պատասխանատու անձնային աճի համար, իսկ հոգեթերապևտը միայն նպաստում է այդ աճին։
Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այցելուի վրա կենտրոնացած թերապիայի ոլորտում, շատ հետազոտոթյուններ են կատարվել, տարբեր ուղղություններով։
Հոգեթերապիայի այդ տիպի ընթացքում այցելուները հակված են նվազեցնել շրջապատի սպասելիքներից և արժեքներից կախվելու միտումը, ինչպես նաև ավելացնել առկա փորձից եղած կախումը։ Ապացուցվել է նաև, որ այսպիսի հոգեթերապիայից հետո այցելուն պակաս հուզականությամբ է ընկալում հուզական սթրեսի և ֆրուստրացիայի իրավիճակները։
Եթե խոսենք Ես կոնցեպցիայի մասին, ապա թերապիայի ընթացքում փոփոխություն է տեղի ունենում, որը մեծապես վերաբերվում է իդեալական Ես-ին, որը դառնում է ավելի հասանելի։ Նշանակալիորեն բարձրանում է ինքնաընդունման, ինքնահասկացման աստիճանը։ Շփումը այլ մարդկանց հետ մեծ բավականություն է բերում, քան մինչ թերապիան։ Այս ոլորտում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելի հաջող են այն խորհրդատույի գործողութունները, ով այցելուի նկատմամբ ցուցաբերում է ջերմություն և անկեղծ հետաքրքրություն։ Ըստ այդմ թերապեվտի դերը այցելուի համար բարենպաստ միջավայր ստեղծելն է, որտեղ այցելուն կարող էվ գտնել իր հարցերի պատասխանը[2]։
Ռոջերսի մոտեցումը օգտագործվում է այնպիսի բնագավառների թերապիայի և խորհրդատվության ոլորտում, ինչպիսիք են կրթությունը, ռասայական հարաբերությունները, ընտանեկան հարաբերությունները, քաղաքականությունը և կառավարումը։ Այցելուակենտրոն թերապիան հայտնի է մինչ այսօր և այդպիսին կմնա երկար տարիներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Prochaska & Norcross 2007
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Rogers, Carl Ransom, Lyon, Harold C., Tausch, Reinhard (2013)։ On Becoming an Effective Teacher: Person-centred Teaching, Psychology, Philosophy, and Dialogues with Carl R. Rogers։ Routledge։ էջ 23։ ISBN 978-0-415-81698-4
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Роджерс К. Р. Взгляд на психотерапию. Становление человека / пер. с англ. М. М. Исениной; общ. ред. и предисл. Е. И. Исениной. — М.: Прогресс Универс, 1994. — 480 с.
- Хьелл Л., Зиглер Д. Теории личности. — 3-е изд. — СПб.: Питер, 2006. — 607 с. : ил. — (Серия «Мастера психологии»).