Անձնավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձնավորություն, մարդկային անհատն իր հոգեբանական կերպարով՝ բնավորությամբ, խառնվածքով, մտավոր, կամային, զգացմունքային առանձնահատկություններով։

Մարդը ծնվում է բնածին որոշակի ունակություններով, որոնց հետագա զարգացումը որոշվում է կյանքի պայմաններով։ Կենսաբանական գործոններն ունեն ելակետային, բայց ոչ որոշիչ նշանակություն։ Անձնավորությունը ձևավորվում է կրթության, դաստիարակության և միջավայրի անմիջական ազդեցությամբ։ Մարդը հասարակական միջավայրի ծնունդ է։ Անձնավորությյան հոգևոր կերպարի մեջ պետք է տարբերել երկու կողմ՝ հասարակական և զուտ անհատական։ Հասարակական կողմն արդյունք է կյանքի հասարակական պայմանների, և նրանով որոշվում է մարդու սոցիալական տիպը։ Անհատական կողմը, անհատականությունը որոշվում է մարդու կյանքի անհատական պայմաններով (նաև բնածին տվյալներով), և դրանով նա տարբերվում է մյուս բոլոր մարդկանցից։ Կոմունիստական դաստիարակության խնդիրն է անձնավորությյան համակողմանի (մտավոր, բարոյական, գեղագիտական, ֆիզիկական) զարգացումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 428