Այտերի փոսիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Girl.dimples.JPG

Այտերի փոսիկներ, բնական փոքրիկ փոսիկներ մարդու այտերին և կզակին:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոսիկները լինում են տարբեր չափերի և խորության: Լինում են շրջանաձև կամ ուղղահայաց կերպով ձգված: Հիմնականում հանդիպում են բերանի կողային անկյուններում տարբեր հեռավորությունների վրա: Փոսիկները առաջանում են երկու այտերին, սակայն հավանական է նաև, որ լինեն միայն մեկ այտի վրա: Հիմնականում դեմքի մկանների հանգիստ վիճակում փոսիկները նկատելի չեն: Դրանք երևում են միայն ժպտալիս կամ ինտենսիվ դիմախաղի դեպքում:

Ժամանակ առ ժամանակ փոսիկները կարող են անհետանալ և կրկին հայտնվել[1]: Պրոֆեսոր Մակ-Դոնալդը իր հետազոտությունների արդյունքում եզրակացրել է, որ փոսիկները սխալմամբ բնութագրվել են որպես գենետիկորեն փոխանցվող դոմինանտ գեն[2][3]: Սակայն, Յուտայի համալսարանի գիտնականները համարում են, որ դրանք ոչ մշտական դոմինանտ գեն են, որոնք հիմնականում կառավարվում են մեկ գենի կողմից, բայց միևնույն ժամանակ գտնվում են մյուս գեների ազդեցության տակ[4]:

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանառվում են տարբեր վարկածներ այտերի փոսիկների առաջացման պատճառների վերաբերյալ: Բայց դրանք բոլորն էլ հանգում են այն մտքին, որ այտերի փոսիկների առաջացման հիմնական պատճառը այտոսկրային մեծ մկանի (լատ.՝ zygomaticus major) կառուցվածքային առանձնահատկություններն են: Այտոսկրային մեծ մկանը կծկվելիս բերանի անկյունը բարձրացնում է վերև և մի փոքր ձգում դեպի դուրս, որի արդյունքում ձևավորվում է ժպիտը[2]: Այս պատճառով էլ այն երբեմն անվանում են «ժպիտի գլխավոր մկան»:

Կան մի շարք պլաստիկ վիրահատություններ այտերի արհեստական փոսիկներ ստեղծելու համար: Սակայն հայտնի չէ արդյո՞ք դրանք երկար ժամանակ կպահպանվեն, քանի որ տարիքի հետ մեկտեղ մաշկի առաձգականությունը նվազում է, և փոսիկները կարող են անհետանալ[5]:

Մշակութային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մշակութային ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ասիական և հնդեվրոպական էթնիկ ենթախմբերում կա նախապատվություն այտերի փոսիկներ ունեցող մարդկանց նկատմամբ, և նրանք համարվում են առավել գրավիչ ու անկեղծ[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Am J Med Genet. 1990 Jul;36(3):376. Cheek dimples.
  2. 2,0 2,1 2,2 Pessa JE, Zadoo VP, Garza PA, Adrian Jr EK, Dewitt AI, Garza JR (1998)։ «Double or bifid zygomaticus major muscle: anatomy, incidence, and clinical correlation»։ Clinical anatomy (New York, N.Y.) 11 (5): 310–3։ doi:10.1002/(SICI)1098-2353(1998)11:5<310::AID-CA3>3.0.CO;2-T։ PMID 9725574 
  3. McDonald J.H.։ «Myths of Human Genetics»։ Sparky House Publishing։ Վերցված է 10 January 2015 
  4. Utah։ «Observable Human Characteristics»։ Վերցված է 26 January 2015 
  5. British doctors warn against 'designer dimple' cosmetic surgery

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]