Այտափոսիկ
Այտափոսիկ[1] կամ մատնեհար, բնական փոքրիկ փոսիկներ մարդու այտերին և կզակին:
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոսիկները լինում են տարբեր չափերի և խորության: Լինում են շրջանաձև կամ ուղղահայաց կերպով ձգված: Հիմնականում հանդիպում են բերանի կողային անկյուններում տարբեր հեռավորությունների վրա: Փոսիկները առաջանում են երկու այտերին, սակայն հավանական է նաև, որ լինեն միայն մեկ այտի վրա: Հիմնականում դեմքի մկանների հանգիստ վիճակում փոսիկները նկատելի չեն: Դրանք երևում են միայն ժպտալիս կամ ինտենսիվ դիմախաղի դեպքում:
Ժամանակ առ ժամանակ փոսիկները կարող են անհետանալ և կրկին հայտնվել[2]: Պրոֆեսոր Մակ-Դոնալդը իր հետազոտությունների արդյունքում եզրակացրել է, որ փոսիկները սխալմամբ բնութագրվել են որպես գենետիկորեն փոխանցվող դոմինանտ գեն[3][4]: Սակայն, Յուտայի համալսարանի գիտնականները համարում են, որ դրանք ոչ մշտական դոմինանտ գեն են, որոնք հիմնականում կառավարվում են մեկ գենի կողմից, բայց միևնույն ժամանակ գտնվում են մյուս գեների ազդեցության տակ[5]:
Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանառվում են տարբեր վարկածներ այտերի փոսիկների առաջացման պատճառների վերաբերյալ: Բայց դրանք բոլորն էլ հանգում են այն մտքին, որ այտերի փոսիկների առաջացման հիմնական պատճառը այտոսկրային մեծ մկանի (լատ.՝ zygomaticus major) կառուցվածքային առանձնահատկություններն են: Այտոսկրային մեծ մկանը կծկվելիս բերանի անկյունը բարձրացնում է վերև և մի փոքր ձգում դեպի դուրս, որի արդյունքում ձևավորվում է ժպիտը[3]: Այս պատճառով էլ այն երբեմն անվանում են «ժպիտի գլխավոր մկան»:
Կան մի շարք պլաստիկ վիրահատություններ այտերի արհեստական փոսիկներ ստեղծելու համար: Սակայն հայտնի չէ արդյո՞ք դրանք երկար ժամանակ կպահպանվեն, քանի որ տարիքի հետ մեկտեղ մաշկի առաձգականությունը նվազում է, և փոսիկները կարող են անհետանալ[6]:
Մշակութային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ մշակութային ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ասիական և հնդեվրոպական էթնիկ ենթախմբերում կա նախապատվություն այտերի փոսիկներ ունեցող մարդկանց նկատմամբ, և նրանք համարվում են առավել գրավիչ ու անկեղծ[3]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - այտփոսիկ»։ www.nayiri.com։ Վերցված է 2017-03-25
- ↑ Am J Med Genet. 1990 Jul;36(3):376. Cheek dimples.
- ↑ 3,0 3,1 3,2 Pessa JE, Zadoo VP, Garza PA, Adrian Jr EK, Dewitt AI, Garza JR (1998)։ «Double or bifid zygomaticus major muscle: anatomy, incidence, and clinical correlation»։ Clinical anatomy (New York, N.Y.) 11 (5): 310–3։ PMID 9725574։ doi:10.1002/(SICI)1098-2353(1998)11:5<310::AID-CA3>3.0.CO;2-T
- ↑ McDonald J.H.։ «Myths of Human Genetics»։ Sparky House Publishing։ Վերցված է հունվարի 10, 2015
- ↑ Utah։ «Observable Human Characteristics»։ Վերցված է հունվարի 26, 2015
- ↑ British doctors warn against 'designer dimple' cosmetic surgery
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Այտափոսիկ կատեգորիայում։ |