Այն երկրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այն երկրում
ռուս.՝ В той стране
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական1997
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼիդիյա Բոբրովա
Սցենարի հեղինակԼիդիյա Բոբրովա
ԴերակատարներAnna Ovsyannikova? և Լիդիա Սավչենկո
ՕպերատորՍերգեյ Աստախով
ԵրաժշտությունԳենադի Զավոլոկին
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Այն երկրում» (ռուս.՝ «В той стране»), 1997 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Լիդիա Բոբրովան[2][3][4] Բորիս Եկիմովի պատմվածքների հիման վրա։ Ֆիլմը մասնակցել է ավելի քան 30 միջազգային կինոփառատոների։

Բորիս Եկիմովը, որպես կանոն, գրել է պատմվածքներ Կրասնոդարի երկրամասի գյուղացիների կյանքի մասին ԽՍՀՄ տարիներին։ «Այն երկրում» ֆիլմի համար Բ. Եկիմովի պատմվածքների սյուժեները մի փոքր փոփոխվել են, քանի որ գործողությունը տեղափոխվել է 1990-ականների կեսերի Ռուսաստանի հյուսիսի տիպիկ գյուղ (ֆիլմը նկարահանվել է Արխանգելսկի մարզում)։ Ֆիլմը չի հնչյունավորվել ստուդիայում, այլ ձայնը ձայնագրվել է անմիջապես նկարահանման հրապարակում։ Դրա շնորհիվ ձեռք է բերվել վավերագրական էֆեկտ։ Բացի այդ, ֆիլմում դերերի մեծ մասը կատարում են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերկոլա հյուսիսային գյուղում ապրող անասնապահ Նիկոլայ Սկուրիդինին հատկացվում է առողջարանի անվճար տոմս։ Ի նախանձ հարբեցող համագյուղացիների՝ աշխատասեր Նիկոլայը հնարավորություն է ստանում իր կյանքում առաջին անգամ հանգստանալ և բուժվել, բայց նրա կինը ուրախ չէ այս ուղեգրի համար՝ վախենալով, որ արձակուրդի ընթացքում իր ամուսինը կարող է դավաճանել իրեն։

Ֆիլմը պատմում է պարզ գյուղական կյանքի, հարբեցողության դեմ կոլտնտեսության նախագահի պայքարի և տղամարդու պարզ երջանկության մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Կլոպով - Նիկոլայ Սկուրիդին
  • Վլադիմիր Բորչանինով - Չապուրին
  • Ալեքսանդր Ստախեև - Զայկա
  • Աննա Օվսյաննիկովա - Աֆանասևնա
  • Անդրեյ Դունաև - Կոնստանտին
  • Յուրի Բոբրով - Ալյոշկա
  • Սվետլանա Գայտան[5] - Ալկա
  • Վարվառա Կլոպովա - Մակունյա
  • Գալինա Վոլկովա - Շուրա
  • Լիդիա Սավչենկո - Սկուրիդինի զոքանչը
  • Դմիտրի Վորոնիցին - Գնչու
  • Ելենա Անդրեևա - Կատյա
  • Տատյանա Զախարովա - Լյոլկա
  • Զոյա Բուրյակ - Ռաիսա
  • Իվան Բորտնիկ - էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Լիդիա Բոբրովա
  • Սցենարի հեղինակ՝ Լիդիա Բոբրովա
  • Պրոդյուսեր՝ Ալեքսանդր Գոլուտվա
  • Օպերատոր՝ Սերգեյ Աստախով
  • Նկարիչ՝ Գենադի Պոպով
  • Մոնտաժողներ՝ Տատյանա Բիստրովա, Ռաիսա Լիսովա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի պետական մրցանակ 1998
  • Խաղաղության մրցանակ Բեռլինի միջազգային կինոփառատոնում, Գերմանիա (1998)
  • «Ռենկոնտրե» միջազգային կինոփառատոնի Գրան պրի, Փարիզ, և Փարիզի քաղաքապետարանի մրցանակ Ֆրանսիայում ֆիլմի վարձույթի համար (1998)
  • Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների միջազգային կինոփառատոնի գրան պրի «Ոսկե ասպետ» (1998)
  • Կրետեի միջազգային կինոփառատոնի ժյուրիի և հանդիսատեսի մրցանակ, Ֆրանսիա (1998)
  • Թուրինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ, Իտալիա (1998)
  • Ֆրայշթաթի միջազգային կինոփառատոնի գրան պրի, Ավստրիա (1998)
  • Գլխավոր մրցանակ «Ռուսաստանի նոր կինո» համառուսաստանյան կինոփառատոնում, Չելյաբինսկ, Ռուսաստան (1998)
  • Վ. Մ. Շուկշինի անվան մրցանակ Շուկշինյան I կինոփառատոնում, Ռուսաստան (1999)
  • Նորվեգիայի Թրոմսյո քաղաքում կայացած միջազգային կինոփառատոնի գրան պրի և Նորվեգական կինոինստիտուտի մրցանակ Նորվեգիայում ֆիլմ վարձույթի համար (1999)
  • Մինսկի միջազգային կինոփառատոնի գրան պրի, Բելառուս (1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]