Այլախոհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Այլախոհներից)

Այլախոհ, դիսիդենտ, լայն իմաստով՝ տվյալ հասարակությունում ընդունված հայացքներին, վարդապետությանը, քաղաքականությանը մարտահրավեր նետող անձ։ Երբ այլախոհները միանում և գործում են մեկ նպատակի շուրջ՝ առաջանում է այլախոհական շարժումը։ Երբեմն անձնական համոզմունքների հասարակությունում տիրող վարդապետության հետ այդ հակամարտությունը պատճառ է դառնում պաշտոնական իշխանության կողմից հալածանքների, հետապնդումների և ռեպրեսիաների։ Այլախոհները և այլախոհությունը ի հայտ են գալիս որպես բռնատիրության պատասխան, որպես դրա արդյունք։ Ընդ որում պետք է տարբեր բռնադատված և այլախոհ հասկացությունները։ Առաջինի դեպքում զոհ են դառնում բացարձակապես անմեղ, երկրում տիրող կարգերին բացարձակապես չընդվզող, շատ դեպքերում նույնիսկ այդ կարգերին հավատարիմ մարդիկ, ովքեր կարող են տեղյակ չլինել անգամ, որ կդատապարտվեն, մյուս դեպքում՝ մարդիկ գիտակցաբար դատապարտվում են իրենց երկրի անկախության համար պայքարելու կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար՝ իմանալով հանդերձ, որ այդ գործողությունները չեն ներվելու երկրի իշխանությունների կողմից և ազատազրկման պատճառ են դառնալու։ Խորհրդային տարիներին այս երկու եզրույթները նույնականացվում էին և օրենքի միևնույն դրույթներով էին պատիժ սահմանում, ինչը այլախոհների համար վիրավորական և անընդունելի էր[1]։

Առաջին անգամ «այլախոհ» եզրը կիրառվել է 16-րդ դարում կրոնական համատեքստում։ «Այլախոհ» սահմանումը նաև քաղաքական երանգ է ստացել 1940 թվականին՝ Խորհրդային Միությունում բռնապետական համակարգի ծավալման ընթացքում[2][3]։

Կրոնական այլախոհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան բլոկի այլախոհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Վիշնևսկայան, Լյուդմիլա Ալեքսեևան, Դինա Կամինսկայան և Կրոնիդ Լյուբարսկին, Մյունխեն, 1978

ԽՍՀՄ-ում և Սոցիալիստական ճամբարի երկրներում այլախոհության պատմությունն ընդունված է սկսել 1960-ականների սկզբների, սակայն դա չի նշանակում, թե մինչ այդ ԽՍՀՄ-ում այլախոհներ չեն եղել, քանի որ բռնատիրական ուղիով ընթացող ցանկացած երկրում այլախոհությունն ինքնաբերաբար ծնվում ու այդ բռնատիրության ողջ ընթացքում ուղեկցում է նրանց։ 1960-ականներն «այլախոհ» են սկսել անվանել ԽՍՀՄ-ի ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին (ի հակադրություն անցած ժամանակաշրջանի հակախորհրդային և հակահամայնավարական շարժումների), որոնք չէին փորձում պայքարել խորհրդային կարգերի և մարքսիստական-լենինյան գաղափարախոսության դեմ բռնի ուժով, այլ անդրադառնում էին խորհրդային օրենքներին և պաշտոնապես հայտարարված արժեքներին։ Եզրը սկզբում կիրառվում էր Արևմուտքում, իսկ հետո էլ մտավ շրջանառության մեջ անմիջապես խորհրդային այլխոհների մոտ[1]։

Ամերիկյան այլախոհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այլախոհ» եզրը Միացյալ Նահանգների համատեքստում կիրառվում է ԱՄՆ կառավարության գաղտնիքները լուսաբանող մարդկանց նկարագրման համար, ինչպես Չելսի Մենինգի դեպքում, ով Վիքիլիքսի միջոցով հրապարակել է Բաղդադում օդային հրթիռակոծությունների տեսագրությունը։ Այլախոհ է համարվում նաև Էդվարդ Սնոուդենը, ով մեղադրել է ԱՄՆ կառավարությանը սեփական քաղաքացիների և օտարերկրյա պաշտոնյաների դեմ լրտեսական գործունեության ծավալման, այդ թվում նաև PRISM և XKeyScore ծրագրերի միջոցով նրանց համացանցային ակտիվության արձանագրման և այդ տեղեկությունների օգտագործման, մեջ[4][5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վարդան Հարությունյան, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում (խմբ. Լիզա Ճաղարյան), Երևան, «Վան Արյան», 2014 — 3-11, էջեր 3-11. — 500 հատ։
  2. Harper, Douglas. «dissident». Online Etymology Dictionary. Վերցված է 2009-03-29-ին.
  3. Dictionary.com
  4. «Interfax: Assange, Manning, Snowden are new dissidents». Institute for European, Russian and Eurasian Studies (IERES); The George Washington University's Elliott School of International Affairs.
  5. «White House 'extremely disappointed' with Snowden asylum». RT (TV network). «The spokesman stressed the US doesn't view Edward Snowden as a whistleblower or dissident, reminding that the NSA former contractor is accused of leaking classified information in his home country.»(չաշխատող հղում)
  6. Wills, Amanda. «New Snowden leak: NSA program taps all you do online». CNN News.