Այեշա Ռուբինա
Այեշա Ռուբինա | |
![]() | |
Կրթություն՝ | Օսմանիա համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | հասարակական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | մայիսի 3, 1969 (53 տարեկան) |
Ծննդավայր | Հայդարաբադ |
Քաղաքացիություն | ![]() |
Այեշա Ռուբինա (անգլ.՝ Ayesha Rubina, ուրդու՝ عائشہ روبینہ, մայիսի 3, 1969, Հայդարաբադ), հնդիկ մուսուլման մանկավարժ, սոցիալիական աշխատող, հասարակական գործիչ։ Մեծ Հայդարաբադի համայնքային միության անդամ (անգլ.՝ Greater Hyderabad Municipal Corporation)։ Զբաղվում է քաղաքային ինֆրակառուցվածքի և հաշմանդամների համար հատուկ կրթության կազմակերպմամբ[1][2][3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այեշա Ռուբինան ծնվել է 1969 թվականի մայիսի 3-ին Հայդարաբադում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Մայր Աստվածածնի կանանց բարձրագույն դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Օսմանիայի համալսարանում։ Ունի մագիստրոսի աստիճան սոցիալական աշխատանքի ոլորտում և ասպիրանտի դիպլոմ միջդպրոցական կրթության և ուսման ոլորտում։ Այեշան արժանացել է Օսմանիա համալսարանի ոսկե մեդալի և անգլերենի մագիստորի աստիճանի։
Այեշա Ռուբինան համարվում է պրոֆեսիոնալ սոցիալական աշխատող։ Ի նշան նրա վաստակների կրթության և սոցիալական աշխատանքի ոլորտում ընդգրկվել է Մեծ Հայդարաբադի համայնքային միության կազմում։ Նրա կողմից մշակվել և ներկայացվել է հաշմանդամների կարիքների հաշվի առմամբ քաղաքային ինֆրակառուցվածքի զարգացման առաջին նախագիծը։ Այեշան նախաձեռնել է ավելի քան 8000 երիտասարդ մարդկանց պրոֆեսոնալ նախապատրաստումը։
Մասնակցել է աղքատների համար 10 դպրոցների ստեղծմանը, որոնք սպասարկում են ավելի քան 4500 երեխաների կրթական կարիքներ։ Չնայած լայն հասարակական գործունեությանը, Այեշա Ռուբինան շարունակել է դասավանդել դպրոցում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։
«Հնդկական ժամանակը» ութ անգամ շնորհել է նրան «Հնդկական առաջնորդի» կոչում[5]։ Եղել է Հաճախորդների համար առաջնորդության միջազգային ծրագրի (անգլ.՝ International Visitor Leadership Program) մասնակից[6], որը ստեղծվել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի կողմից[7]։ Խորհրդարակցական կոմիտեի անդամի կարգավիճակում համագործակցել է Սոցիալական գիտությունների կենտրոնի՝ մասնավոր դեմքերի և կազմակերպությունների ցանցի հետ, որոնք զբաղվում են կրթության և սոցիալական ծառայությունների միջոցով օգնության տրամադրմամբ[8]։
Այեշա Ռուբինան համարվում է «Կանաչ հատուկ դպրոցի» համահիմնադիրը, որում կարիքավոր երեխաների անվճար կրթություն է տրամադրվում։ Այստեղ նաև առաջարկվում են բուժման բժշկական միջոցները և իրականացվում են այդպիսի երեխաների վերականգման և համայնացման ծրագրեր։ Կանաչ հատուկ դպրոցը գտնվում է Կրթության հասարակության տնօրինության տակ, որը նույնպես հիմնդրել է Այեշա Ռուբինան[9]։
Ակտիվ աշխատում է աղջիկների համար կրթության ոլորտում[10]։ Համարում է, որ Հնդկաստանում տնտեսական անկախ կանանց դրությունը մեր ժամանակներում ավելի բարդ է դարձել։ Քննադատում է սպառման ժամանակակից հասարակությունը, որը ստիպում է կանանց պաշտոնական աշխատանքի հետ միասին «արդյունավետ» կարողանալ կատարել տան աշխատանքը[11]։ Նրա կողմից նաև իրականացվել է Հայդարաբադում էլեկտրոնային գրադարանների ստեղծման ծրագիրը։
Այեշա Ռուբինան Հայդարաբադի քաղաքական կյանքում կարևոր դեր է խաղում[12]։ Մուսուլմանների միության համահնդկական խորհրդարանի տվյալների համաձայն՝ 2014 թվականի ապրիլին Այեշան գլխավորել է այդ կուսակցության կանանց թևի ստեղծման աշխատանքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «NBT Nagar girls reign supreme»
- ↑ «More Muslim parents see school as passport to safe future for girls»
- ↑ «Ayesha, Jameel co-opted members of GHMC»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2016
- ↑ «Shades of Opinion on 'What Makes a City Beautiful?'»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2016
- ↑ «I Lead India Youth Brigade - An initiative by The Times of India»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2016
- ↑ «International Visitor Leadership Program (IVLP) - Exchange Programs»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2016
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին։ Վերցված է 2020-10-26
- ↑ «Center For Social Sciences»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-05-ին։ Վերցված է հոկտեմբերի 29, 2016
- ↑ «Ayesha Foundation»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 30, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 29, 2016
- ↑ «A long walk to freedom - Times of India»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2016
- ↑ «Proposed e-library shelved - Times of India»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2016
- ↑ Ifthekhar J. S. (ապրիլի 1, 2014)։ «MIM to form women's wing»։ Վերցված է հոկտեմբերի 29, 2016 – via The Hindu
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ayesha Education Society (անգլ.)
- Ayesha, Jameel co-opted members of GHMC (անգլ.)
- Shades of Opinion on ‘What Makes a City Beautiful?’ (անգլ.)
- A long walk to freedom (անգլ.)
- Proposed e-library shelved (անգլ.)
- MIM to form women’s wing (անգլ.)
- «Greater Hyderabad Municipal Corporation (GHMC)»։ Greater Hyderabad Municipal Corporation (GHMC)։ 2015։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-16-ին։ Վերցված է հունիսի 9, 2015
- «S. N. Vanitha Mahavidyalaya»։ S. N. Vanitha Mahavidyalaya։ 2015։ Վերցված է հունիսի 9, 2015
- «Ayesha Education Society»։ Ayesha Education Society։ 2015։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 30, 2016-ին։ Վերցված է հունիսի 9, 2015
- «Osmania University»։ Osmania University։ 2015։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 16, 2014-ին։ Վերցված է հունիսի 9, 2015