Jump to content

Այդահո-ֆոլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Այդահո-ֆոլս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1864 թ.
Մակերես59,928943 կմ², 59,061272 կմ²
ԲԾՄ1434±1 մետր
Բնակչություն64 818 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիMDT?
Հեռախոսային կոդ208
Պաշտոնական կայքidahofallsidaho.gov(անգլ.)
Այդահո-ֆոլս (ԱՄՆ)##
Այդահո-ֆոլս (ԱՄՆ)

Այդահո Ֆոլս[2][3] (անգլ.՝ Idaho Falls), Բոնեվիլլի շրջանային կենտրոն, ԱՄՆ Այդահո նահանգի արևելքում գտնվող ամենամեծ քաղաքը։

1865 թվականին ներկայիս քաղաքի դիրքի տեղում առաջին բնակիչ Ջեյմս Թեյլորը Սնեյք գետի վրայով կառուցեց փայտե կամուրջ։ Կամուրջի շնորհիվ ձևավորվեց նոր երթուղի, որը տանում էր դեպի արևմուտք և հյուսիս։ Քաղաքը սկզբում կոչվում էր Իգլ-Ռոք (անգլ.՝ Eagle Rock, բառացի՝ «արծվի ժայռ»), Սնեյք գետի մոտ գտնվող կղզին բնակեցված էր արծիվներով։ 1870-ականների վերջերին Իգլ-Ռոքի վրայով երկաթուղի կառուցվեց Յուտայից մինչև պղնձով հարուստ Բյութ քաղաքը։ Սա հանգեցրեց առաջին վերաբնակիչների արագ աճին և քաղաքի ենթակառուցվածքի զարգացմանը։ 1891 թվականին քաղաքը վերանվանվեց Այդահո Ֆոլս (անգլ.՝ Falls-ջրվեժներ)։ 1895 թվականին քաղաքի շրջակայքում կառուցվել է լայնածավալ ոռոգման համակարգ։ 1949 թվականին Այդահո Ֆոլսի արևմուտքում կառուցվել է միջուկային էներգիայի հետազոտական հաստատություն։ 2012 թվականի մայիսի դրությամբ համալիրի աշխատակիցների թիվը կազմում էր ավելի քան 8000 մարդ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդահոյի միջին բարձրությունը 1437 մետր է։ Քաղաքի տարածքը 58 կմ² է[4]։ Այդահո Ֆոլսը Այդահո Ֆոլս ագլոմերացիայի և Այդահո Ֆոլս-Բլեքֆութ վիճակագրական գոտու գլխավոր քաղաքն է։ Այդահո Ֆոլս ագլոմերացիա տարածքը Այդահոյի երկրորդ ամենաբնակեցված ագլոմերացիան է Բոյսե ագլոմերացիաից հետո։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 56813 մարդ, իսկ համապատասխան ագլոմերացիան՝ 130374 մարդ[5]։ 2000 թվականից բնակչության աճը կազմել է 12,0%[6]։ Բնակչության խտությունը կազմում է 980 մարդ/կմ²։ Բնակիչների միջին տարիքը 32 տարի 2 ամիս է[7]։ Բնակչության սեռային կազմը՝ 49,5%՝ տղամարդիկ, 50,5%՝ կանայք։

Բնակչության ռասայական կազմը 2010 թվականի դրությամբ[6]։

  • սպիտակամորթ ,89,3 %;
  • սևամորթներ, 0,7 %;
  • հնդիկներ,1,0 %;
  • ասիացիներ,1,0 %;
  • օվկիանացիներ, 0,1 %;
  • մեկ և ավելի,2,3 %.

Քաղաքը կարևոր տրանսպորտային հանգույց է, որը կապում է Արևելյան Այդահոն և արևմտյան Վայոմինգը։ Իր համեմատաբար լավ տնտեսական միջավայրով, կյանքի բարձր որակով և բարձրակարգ հանգստավայրերով Այդահո Ֆոլսը տարբեր հրատարակիչների կողմից երբեմն դասվում է «Ապրելու լավագույն վայրերի» շարքին[8]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Соединенные Штаты Америки // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 168—169. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 11.
  4. «Idaho Falls, Bonneville, Idaho» (անգլերեն). db-city.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  5. «Metropolitan Statistical Areas--Population by Age: 2010» (անգլերեն). census.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012-ին.
  6. 6,0 6,1 «Idaho Falls (city), Idaho» (անգլերեն). census.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  7. «Idaho Falls, Idaho» (անգլերեն). city-data.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  8. «Best Places to Live 2010 - Top 100» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.«Idaho Falls Attractions» (անգլերեն). Idaho National Laboratory. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]