Այգի Բորդիգերայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Այգի Բորդիգերայում
'Garden at Bordighera, Impression of Morning' by Claude Monet, 1884, Hermitage.JPG
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1884
բարձրություն65,5 սանտիմետր
լայնություն81,5 սանտիմետր
ստեղծման վայրՖրանսիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
Ծանոթագրություններ

«Այգի Բորդիգերայում» (ֆր.՝ Jardin à Bordighera, impression de matin), Կլոդ Մոնեի նկարը։

Նկարում պատկերված է Միջերկրածովյան արմավենիներով և ծաղկող թփերով այգի՝ առաջին պլանում, իսկ ծառերի հետևում երևում է Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցու զանգակատունը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարն ստեղծվել է 1884 թվականին, երբ Մոնեն կատարել է ուղևերություն դեպի Ֆրանսիայի հարավ ու Իտալիա և որոշ ժամանակով կանգ է առել Բորդիգերա քաղաքում, որը գտնվում է Իտալիայում՝ ֆրանս-իտալական սահմանից ոչ հեռու։ Այդտեղ Կլոդ Մոնեն 79 օրվա ընթացքում ստեղծել է 38 նկար։ «Ամեն ինչ լավ է, ամեն օր լանդշաֆտն ավելի գեղեցիկ է, և ես հիացած եմ քաղաքով»,— գրել է նկարիչը իր մարշանին (նկարների վաճառող)՝ Դյուրան Ռյուելին (Փարիզ)[3]։

Նկարի սկզբնական չափը հետագայում փոփոխվել է։ Էրմիտաժի ռեստավրացիոն արվեստանոցներում կտավն ուսումնասիրելիս պարզվել է, որ նկարի աջ կողմում առնվազն 6 սմ լայնությամբ մի շերտ դրված է ենթաշրջանակի տակ, ընդ որում՝ կտավը կտրվել է ուղիղ ներկի վրայից, և եզրը չի պահպանվել, հետևաբար նկարն ավելի լայն է եղել։

Մինչև 1945 թվականը կտավը գտնվել է Օտտո Կրեբսի հավաքածուում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն զավթվել է խորհրդային զորքերի կողմից և ուղարկվել ԽՍՀՄ՝ որպես ռազմատուգանք, երկար ժամանակ պահվել է Էրմիտաժ պահեստարաններում և ցուցադրվել է միայն 1995 թվականին ռազմավարային արվեստի Էրմիտաժի ցուցահանդեսում[4]։ 2001 թվականից ի վեր ընդգրկված է Էրմիտաժի մշտական ցուցադրության կազմում[5] և 2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում՝ Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում (սրահ 403)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]