Այգեպան (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգեպան
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո
տարի1587
բարձրություն36 սանտիմետր
լայնություն24 սանտիմետր
ստեղծման երկիր Միլանի դքսություն
նյություղաներկ և փայտ
գտնվում էMuseo Civico Ala Ponzone?
հավաքածուMuseo Civico Ala Ponzone?
Ծանոթագրություններ
 Vegetable Gardener by Arcimboldo Վիքիպահեստում

«Այգեպան» (իտալ.՝ Il Giardiniere), Ջուզենպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo) նկարը այսպես կոչված շրջունների շարքից, որն ստեղծվել է 1587 և 1590 թվականների միջև։ Պահվում է Ալա Պոնցոնեի թանգարանում (Իտալիա)։ Նկարվել է յուղաներկով փայտի վրա։ Նկարի չափերը՝ 36 × 24 սմ[1]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալա Պոնցոնեի թանգարանը նկարը ցուցադրում է ներքևում հայելի ունեցող ապակե արկղում, որպեսզի հանդիսատեսը կարողանա արտացոլման մեջ տեսնել Այգեպանի դիմանկարը[2]

Ջուզեպպե Արչիմբոլդոն ծնվել է Միլանում՝ նկարիչ Բյաջո Արչիմբոլդոյի ընտանիքում։ Ջուզեպպեն երկար ժամանակ աշխատել է հոր հետ՝ զբաղվելով որմնանկարների և վիտրաժների ստեղծմամբ։ Նրա հոր ընկերն է եղել գեղանկարիչ Բեռնարդինո Լուինին, որը եղել է Լեոնարդո դա Վինչիի աշակերտը։ Մի օր Լուինիի որդին երիտասարդ Ջուզեպպեին ցույց է տվել Լեոնարդոյի նշումներով և ուրվանկարներով մի քանի տետրեր։ Այս էսքիզները, որոնցում առկա էին բնության դիտարկումների հիման վրա պատկերված ֆանտաստիկ դեմքեր և ֆիգուրներ, ուժեղ տպավորություն են թողել երիտասարդ նկարչի վրա։ Այդ ժամանակից ի վեր Արչիմբոլդոն սկսել է նկարել Լեոնարդոյի սկզբունքով՝ ուսումնասիրելով և վերլուծելով բնությունը[3]։

Արչիմբոլդոյի անունը կապված է փոխաբերական և ֆանտաստիկ նկարների հետ, որոնք ներառում են բնական այլաբանություններ, որոնք նման են դիմանկարների, եթե դրանք դիտում են որոշակի հեռավորությունից։ Սակայն, ավելի սերտ քննության ժամանակ, նրանք ներկայացնում են կենդանի արարածների, գույների կամ օբյեկտների արտակարգ բազմազանության տարօրինակ համադրություն։ Արչիմբոլդոն հորինել է նկարչության ավելի ու ավելի խորամանկ մեթոդներ։ «Այգեպան», «Գլուխ և մրգի զամբյուղ» և «Խոհարար», որոնց ընկալումը կախված է շրջադարձի անկյունից[4]։

«Այգեպանը» փոքր չափի նկար է։ Նկարում պատկերված է մետաղե աման՝ լի բանջարեղենով, սնկով և կանաչով։ Սակայն եթե նկարը շրջվի 180 աստիճանով, ապա սովորական դասական նատյուրմորտը կվերածվի ժպտացող դեմքով բարեհեգոի այգեպանի դիմանկարի։ Մեծ սողը դառնում է այտ, սունկը՝ հաստ շուրթերի։ Քիթը պատրաստված է սպիտակ բողկից։ Արմատապտուղների փունջը պատկերում է մազերը և մորուքը։ Այգեպանի աչքերը կիսամաքրված ընկույզներ են։ Իսկ մետաղական ամանը դառնում է գլխարկ։ Հագուստի վրայի անանուխի թերթիկները ծառայում են որպես զարդարանք։ Դիմանկարում շատ պարզ կարդացվում է կերպարի արտաքինն ու բնավորությունը, ինչը նրան ճանաչելի է դարձնում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ARCIMBOLDO, Giuseppe. The Vegetable Gardener». WEB GALLERY of ART. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «Кремона. Музей Ала Понцоне». Italia-untouristic.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Arcimboldo». TempoPieno. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 «UN ORTOLANO ALLA CORTE DI RODOLFO II». LA TIGRE DI CARTA. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.