Այգեհովիտի դիտակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեհովիտ (այլ կիրառումներ)
Այգեհովիտի դիտակայան
Տեսակամրոց
Վարչական միավորԱյգեհովիտ
Երկիր Հայաստան

Այգեհովիտի դիտակայան, ռազմական կառույց՝ դիտակայան Հայաստանի Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտ, Աղստև գետի աջ ափին, Կայան ավանի պետտնկարանի մոտ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում եղել է դիտակայան՝ կառուցված գետաքարերով, թրծած աղյուսով և կրաշաղախով։ Դիտակայանը քառահարկ է, արտաքինից հիշեցնում է գլանաձև աշտարակ։ Ներսից առաջին երեք հարկերը քառակուսի են, վերջինը՝ գլանաձև։ Դիտակայանի մուտքի միակ դուռը ներքևի հարկից է, արևմտյան կողմում մյուս հարկերը կարելի է բարձրանալ պատերի վրա կառուցված աստիճաններով։ Պատերը ներսի կողմում ունեն մի քանի կամարակապ մեծ խորշեր, որոնց վրա նկատվում են փոքրիկ թեք անցքեր՝ հրազենների և լուսամուտաձև նեղ անցքեր՝ դիտելու համար։ Նույնատիպ, բայց ավելի մեծ այսպիսի մի դիտակայան էլ գտնվում է նորաստեղծ լճի ափին, 3 կմ դեպի արևելք։ Վազաշեն գյուղի հանդամասում, տեղացիները կոչում են Դիտավան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 43, էջեր 43 — 154 էջ։