Այգաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգաթիթեռ
Այգաթիթեռ (արու)
Այգաթիթեռ (արու)
Այգաթիթեռ (էգ)
Այգաթիթեռ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Ճերմակաթիթեռներ (Pieridae)
Ցեղ Anthocharis
Տեսակ Այգաթիթեռ (A. cardamines)
Միջազգային անվանում
Anthocharis cardamines

Այգաթիթեռ (լատին․՝ Anthocharis cardamines), ճերմակաթիթեռների ընտանիքին պատկանող թիթեռ։

Տեսք, պահվածք և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված անվանումը ծագել է արուի առաջնային թևերի նարնջագույն ծայրերից։ Արուներին հաճախ կարելի է տեսնել գարնանը՝ թփուտների երկայնքով և խոնավ մարգագետիններում ավելի մենակյաց էգերի որոնումներով թռչելուց։ Էգերը չունեն այդ նարնջագույն ծայրերը և հաճախ սխալմամբ դիտարկվում են որպես այլ «սպիտակ» թիթեռներ։ Թևերի ներքևի կողմից կանաչ ու սպիտակ բծերով են, և արդյունքում դառնում է հիանալի կամուֆլյաժ, երբ նստում է այնպիսի բույսերի ծաղիկների վրա, ինչպիսին է վայրի կերբելուկը (լատին․՝ Anthriscus sylvestris) և սխտորաբույս դեղագործականը (լատին․՝ Alliaria petiolata)[1]: Արուն ունակ է իր նարնջագույն ծայրերը թաքցնել՝ առջևի թևերը մտցնելով հետևի թևերի տակ։ Բծերը ուշադիր քննելով կարելի է տեսնել, որ կանաչ գույնը կազմված է սևի և դեղինի երանգների խառնուրդից։ Այս թիթեռը հանդիպում է ամբողջ Եվրոպայով մեկ, և դեպի արևելեք՝ Ասիայի բարեխառն գոտիներում՝ մինչև անամ Ճապոնիա։ Վերջին 30 տարիների ընթացքում Միացյալ Թագավորություններում դիտվել է այգաթիթեռների կտրուկ աճ՝ մասնավորապես Շոտլանդիայում և Իրլանդիայում, հավանաբար կլիմայական փոփոխությունների պատճառով։

Կյանքի տևողություն և սնվելու բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգը ձվադրում է մեկական մարգագետնային դաշտակոտեմի (լատին․՝ Cardamine pratensis) կամ դեղագործական սխտորաբույսի (լատին․՝ Alliaria petiolata) ծաղիկների վրա, ինչպես նաև մի շարք այլ վայրի խաչածաղկավորների վրա, որոնք իրենց մեջ պարունակում են գլյուկոզինոլատներ կոչվող նյութերը։ Էգերը հակված են ավելի մեծ ծաղիկների, ինչպիսին է գիշերային մանուշակը (լատին․՝ Hesperis matronalis), չնայած նրան, որ որոշ այդպիսի տեսակներն այդքան էլ նպաստավոր բույսեր չեն թրթուրների բնակվելու և աճի համար։ Սննդաբույսերի ընտրությունը մղվում է մանանեխային յուղերի և նրանց ածանցյալ գլյուկոզինոլատների առկայությամբ, որոնք (ճերմակաթիթեռները) գտնում են առաջնային ոտքերի վրայի քիմիազգայուն մազիկների օգնությամբ։ Էգերի վերարտադրման տեմպը թվում է թե սահմանափակված լինի հարմար բնակավայր գտնելու դժվարություններով։ Վերոնշյալ պատճառով էլ, այս տեսակին պատկանողները ծավալվել են օգտագործելով խաչածաղկավորների լայն շարք։

Ձվերը սկզբնապես լինում են սպիտակ, բայց հետո մի քանի օրից դառնում են վառ նարնջագույն՝ մինչև հենց ձվից դուրս գալուց առաջ մգանալը։ Քանի որ թրթուրները սնվում են գրեթե բացառիկորեն միայն ծաղկի վրա հասունացող սերմնապատիճներով, այնտեղ՝ մեկ ծաղկի վրա, հազիվ մեկ թրթուրի բավականացնող սնունդ կա։ Եթե երկու թրթուր իրար հանդիպեն, ապա հաճախ մեկը կուտի մյուսին, որպեսզի կրճատի իր մրցակցին։ Նույն պատճառով նաև ձվից նոր դուրս եկած թրթուրը կուտի մյուս ձվերը։ Էգը ֆերոմոն է թողնում արդեն իսկ ձվադրված բույսի վրա, որպեսզի մյուս էգերին հետ կանգնեցնի այդտեղ ձվադրելուց։ Գոյություն ունի թրթուրի հասակի հինգ ընթացաշրջան։ Կանաչ և սպիտակ թրթուրային ընթացքը հարձակվում է մի քանի բնական թշնամիների կողմից, ինչպիսիք են tachinid ճանճերը և braconid կրետները։

Հարսնեկավորում տեղի է ունենում վաղ ամռանը կարաճահասակ բուսականության վրա՝ մոտիկ սննդաբույսերին, որտեղ նրանք մնում են մինչև հարջորդ գարնանն ի հայտ կգան։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թիթեռի ի հայտ գալը կարող է հետաձգվել ընդհուպ մինչև երկու տարի, այդպիսով ապահովագրելով տեսակը տվյալ տարվա անբարենպաստ եղանակային պայմաններից։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգակի վրա (Hyacinthoides), հյուսիս արևմտյան Հեմփշայր, Միացյալ Թագավորություններ, 15֊ը ապրիլի, 2014 թիվ։

Բնակավայրերն են հանդիսանում խոնավ արոտավայրերն ու մարգագետինները, անտառային եզերքը և բացատները, գետափները, առուները, ջրապատնեշները, ճահճուտները և գյուղական նեղ ճանապարհները։

Ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A. c. progressa (Sovinsky 1905)
  • A. c. septentionalis (Wnukowsky 1927)
  • Anthocharis cardamines phoenissa|A. c. phoenissa (von Kalchberg 1894)
  • A. c. alexandra (Frances Hemming|Hemming 1933)
  • A. c. hibernica (James David Williams|Williams 1915)
  • A. c. koreana (Shonen Matsumura|Matsumura 1925)
  • A. c. kobayashii (Shonen Matsumura|Matsumura 1925)
  • A. c. isshikii (Shonen Matsumura|Matsumura 1925)
  • A. c. hayashii (T. Fujioka|Fujioka 1970)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cott, Hugh (1940). Adaptive Coloration in Animals (անգլերեն). էջ եր 74–75.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]