Ամպելոպսիս ճապոնական
| Ամպելոպսիս ճապոնական | |
Ամպելոպսիս ճապոնական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Խաղողածաղկավորներ (Vitales) |
| Ընտանիք | Խաղողազգիներ (Vitaceae) |
| Ցեղ | Վայրի խաղող (Ampelopsis) |
| Տեսակ | Ամպելոպսիս ճապոնական (A. japonica) |
| Միջազգային անվանում | |
| Ampelopsis japonica | |
Ամելոպսիս ճապոնական (լատիներեն՝ Ampelopsis japonica), խաղողազգիների ընտանիքի, ամելոպսիս ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիանա է, սակավաթիվ, պարզ բեղիկներով և մերկ ընձյուղներով։ Արմատները պալարանման են։ Տերևները 3-15 սմ երկարություն և լայնություն ունեն, բլթակները 3-5 հատ են, դասավորված փետրաձև, կամ 3-5 թաթաձև կտրատված՝ կենտ փետրաձև բլթակներով, որոնք ունեն թևավոր ջղեր։ Գագաթնային սեգմենտները նույնպես իրենց հերթին 3 բլթականի են, կողմնայինները՝ ոչ սիմետրիկ, հակառակ ձվաձև, ներքևինները՝ թևավոր հիմքերով, յուրաքանչյուրը սովորաբար 1-3 կոպիտ ատամիկներով, կաշվեկերպ, վերևի կողմից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ կապտավուն, մերկ են։ Վահանիկները մանր են, եղանաձև ճյուղավորված, 3-8 սմ երկարությամբ ծաղկակոթուններով։ Հատապտուղները բաց մանուշակակապույտ են, մուգ բծերով, 1-2 սերմերով, 0,5-0,7 սմ տրամագծով։ Ծաղկում է հուլիկ-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հեռավոր Արևելքում (Պրիմորսկի երկրամաս), Չինաստանում, Ճապոնիայում։ Հայաստանում մշակվում է Երևանում՝ 1966 թվականից։ Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները 7, 9-10, 18-20, 23-25, 27-28, 31-32[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 213։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպելոպսիս ճապոնական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպելոպսիս ճապոնական» հոդվածին։ |
| ||||||