Ամպելոպսիս ակոնիտոտերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամպելոպսիս ակոնիտոտերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթային բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խաղողածաղկավորներ (Vitales)
Ընտանիք Խաղողազգիներ (Vitaceae)
Ցեղ Վայրի խաղող (Ampelopsis)
Տեսակ Ամպելոպսիս ակոնիտոտերև (A. aconitifolia)
Միջազգային անվանում
Ampelopsis aconitifolia

Ամպելոպսիս ակոնիտոտերև (լատ.՝ Ampelopsis aconiti folia), խաղողազգիների ընտանիքի, ամպելոպսիս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա է՝ 2-3 մ բարձրությամբ։ Ընձյուղները մերկ են։ Տերևները 3-5 բլթականի են, խոր, թաթաձև կտրատված։ Բլթակները նույնպես իրենց հերթին խոր փետրաձև կտրատված և նոսր են՝ խոշոր ատամներով։ Վերևի կողմից մերկ են, ներքևի կողմից նույնպես մերկ կամ շղերի ուղղությամբ մազմզուկապատ, հաճախ՝ կարմրավուն։ Վահանիկները մանր են, մերկ։ Պտուղները սկզբում բաց նարնջագույն են, այնուհետև՝ դեղին, հասունները՝ կապույտ, 0,6 սմ տրամագծով։ Ծաղկում է օգոստոսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի վիճակում հանդիպում է հյուսիսային Չինաստանում։ Երևանում մշակվում է 1966 թվականից։ Աչքի է ընկնում արագ աճով և բարձր դիմացկունությամբ։ Հաջողությամբ է աճում նաև Վանաձորում: Հեռանկարային է Հայաստանի ստորին և միջին լեռնային գոտիների համար։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առատորեն ծաղկում և պտղաբերում է, դեկորատիվ բարձրարժեք բույս է։ Էկոլոգիական խումբը' VI: Մշակության հավանական շրջանները' 7, 9-10, 18-20, 23-25, 27-28, 31-32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 213։