Ամուսնություն (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուսնություն
ռուս.՝ Брак
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրերգիծանք
ՌեժիսորԳարրի Բարդին
ՍցենարիստԳարրի Բարդին
ՀնչյունավորումԳարրի Բարդին և Իրինա Մուրավյովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1987
bardin.ru/f1987.htm

«Ամուսնություն» (ռուս.՝ «Брак»), 1987 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Գարրի Բարդինի կողմից ստեղծված ծավալուն մուլտիպլիկացիոն ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթության, սիրո, ամուսնության և ընտանեկան կյանքի պատմություն է, որը ներկայացվում է երկու պարանների միջոցով։ Տղամարդը Բուսյա անունով պարանն է, կինը՝ Մասյա անունով պարանը։ Հրաշալի պամֆլետ է երկու գռեհիկ մարդկանց անհոգի, անսեր ամուսնական միության մասին, որոնք տառապում են, և նրանց հետ էլ տառապում են նրանց անմեղ երեխաները։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Գարրի Բարդին
  • Սցենարի հեղինակ՝ Գարրի Բարդին
  • Բեմադրող նկարիչ՝ Իրինա Լեննիկովա
  • Օպերատոր՝ Սերգեյ Խլեբնիկով
  • Մուլտիպլիկատորներ՝ Իրինա Սոբինովա-Կասիլ, Լիդիա Մայատնիկովա
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Մոնտաժողներ՝ Գալինա Ֆիլատովա
  • Ֆիլմի վրա աշխատել են՝ Վ. Աբակումով, Օ. Մասաինով, Վ. Գրիշին, Ս. Պոպով, Պ. Գուսև, Մ. Կոլտունովը, Վ. Պետրով, Վ. Ալիսով, Ս. Զնամենսկայա
  • Դերերը հնչյունավորել են՝ Իրինա Մուրավյովա, Գարրի Բարդին, Գենադի Խազանով (մեկնաբանի ձայնը հեռուստացույցով)
  • Խմբագիր՝ Տատյանա Պապորովա
  • Նկարահանող խմբի տնօրեն՝ Գրիգորի Խմարա

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հերոսները խոսում են ռուսերեն աղավաղված բառերով, սակայն նախադասությունների իմաստը հասկանալի է։ Եվ գլխավոր իմաստային տարրը դառնում է ոչ թե խոսքը, այլ հնչերանգը։ Եվ պատմության մեջ հիանաի դեր է կատարում նյութը՝ պարանները։ Նրանք միմյանց են կապվում հարսանիքի ժամանակ և յուրաքանչյուր վեճի ժամանակ ձգվելով տարբեր ուղղություններով, խեղում են միմյանց. պարանն ունի կտրվելու հատկություն։ Կերպարները համակերպվում են, և վերքը բուժվում է. պարանը կարվում է, կապվում, քորոցով ամրանում։ Սա ընտանեկան կապերի և բարոյական վիրավորանքների փոխաբերություն է[1]։

Որպեսզի նկարահանումների ժամանակ պարանը պահպանի ձևը, դրա հիմքում օգտագործել են գերմանական այրված ալյումինե մետաղալարեր, որը վերցվել է խաղալիքների ֆաբրիկայից։ Նկարահանումներից հետո ռեժիսորի մոտ մնացել է չօգտագործված մետաղալար, որն ավելի ուշ օգտագործվել է «Выкрутасы» մուլտֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]