Ամի դյու Շամբերտեն
Ամի դյու Շամբերտեն | |
---|---|
![]() | |
Տեսակ | պանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, լվացած կեղևով փափուկ պանիր և արտադրական պանիր |
Առաջացման երկիր | ![]() |
Կաթ | կովի կաթ |
![]() |
Ամի դյու Շամբերտեն (ֆր.՝ Ami du Chambertin) կամ Լ’Ամի դյու Շամբերտեն (ֆր.՝ L'Ami du Chambertin), կովի կաթից պատրաստված, կիսաչոր ֆրանսիական պանիր։
Էպուաս փափուկ պանրի նման պանիր։
Պատնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամի դյու Շամբերտենը պատրաստել է 1950 թվականին ֆրանսիացի պանրեգործ Ռայմոն Գոգը, որն ապրում էր Ժեվրե-Շամբերտեն խաղողի այգիների մոտ։ Պանրի անունը ընտրված է պանրագործի կողմից[1]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանրի պատրաստման համար օգտագործվում է Բրյուն, ֆրանսիական Սիմենթալ և Մոնբելյարդ երեք ցեղատեսակի կովերի կաթ։ Պանրի գործարանում կաթը հավաքում են ավելի քան 13 արտադրողներից։ Ստացվող պանրի համը հիմնականում պայմանավորված է դաշտերի (որտեղ արածում են կովերը) բուսականությամբ։ Ամի դյու Շամբերտենը արտադրվում է գարունից աշուն ընկած ժամանակահատվածում։ Պանիրը 1-2 ամիս պահվում է խոնավ ամբարներում։ Հասունացման ընթացքում պանրի կեղևը պարբերաբար լվացվում է «Մարկ դե Բուրգոն» (ֆր.՝ Marc de Bourgogne) բրենդիով, ինչը նրան տալիս է դեղին գույն և բնորոշ համ[2][3][4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանրի գլուխներն ունեն 8,5—9 սանտիմետր տրամագծով, 4—4,5 սանտիմետր բարձրությամբ և 250 գրամ քաշով սկավառակի տեսք։ Պանրի գլուխները խոնավ են, կնճռոտ և ունեն կարմրադեղին գույն։ Պանիրն օժտված է բրենդիին բնորոշ սուր բույրով և նուրբ կաթնային համով[2][4]։
Gevrey Chambertin կարմիր կամ Puligny-Montrachet սպիտակ գինիների հետ օգտագործվում է որպես ուտեստ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ами дю Шамбертен (Ami du Chambertin)» (ռուսերեն)։ «Сыры Франции»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-21-ին։ Վերցված է 2016-12-19
- ↑ 2,0 2,1 Джульет Харбатт, 2012, էջ 32
- ↑ Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 133
- ↑ 4,0 4,1 4,2 «Ами дю Шамбертен» (ռուսերեն)։ «Сыры Франции»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-31-ին։ Վերցված է 2016-12-19
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Джульет Харбатт Лучшие сыры мира. — М.: Издательство «BBPG», 2012. — 352 с. — ISBN 978-5-93679-168-0