Էպուաս (պանիր)
| Էպուաս Époisses | |
|---|---|
| Տեսակ | ֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից, լվացած կեղևով փափուկ պանիր, արտադրական պանիր և ագարակի պանիր |
| Առաջացման երկիր | |
| Տարածաշրջան | Էպուաս, Կոտ դ'Օր |
| Կաթ | կովի կաթ |
| Պաստերիզացում | ոչ |
| Կազմվածք | փափուկ, լվացազատված կեղևով |
| Հասունացման ժամանակաշրջան | 8-9 շաբաթ |
| Սերտիֆիկացում | Appellation d'origine contrôlée (1991) |
| Քաշ | 750-1100 գրամ 250—350 գրամ |
| Ձև | սկավառակաձև գլուխ |
Էպուաս (ֆր.՝ Époisses), ֆրանսիական փափուկ պանիր՝ պատրաստված կովի կաթից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպուաս պանրատեսակը հորինել են ցիստերիանական վանական-ճգնավորները։ 1968 թվականին ստեղծվել է «Էպուասի պաշտպանության խորհուրդը»[1]։ 1991 թվականին էպուասը սերտիֆիկացվեց Appellation d'origine contrôlée կողմից։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ գլուխ պանիր ստանալու համար անհրաժեշտ է շուրջ երկու լիտր կովի կաթ։ Կաթի պատրաստման ժամանակ դրանում ավելացնում են մի քիչ խմորիչ, որի պատճառով պանիրը սկսում է դանդաղորեն թթվել։ 16-24 ժամ անց ձևավորվում է մակարդը, որը տեղափոխում են հատուկ պանրի համար նախատեսված կաղապարների մեջ։ Այդտեղ մնում է այնքան ժամանակ, մինչև սիճուկը լրիվ չի քամվում։ Հետո պանիրն հանում են կաղապարներից, աղ են անում, և տեղադրում փայտե վանդակների վրա մինչև հասունացումը։ Առաջին շաբաթում օրը երկու-երեք անգամ կեղևը լվացվում է աղաջրով։ Դրանից անմիջապես հետո, որբ կեղևը ստանում է կարմրավուն երանգավորում, ջրի մեջ ավելացնում են բուրգունդական Marc de Bourgogne օղի և կրկին լվանում պանրի կեղևը։ Պանիրը հասունանում է 5-8 շաբաթների ընթացքում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի գլուխները ունեն սկավառակի տեսք և լինում են երկու տեսակի՝ մեծ շառավղով՝ 16,5-19 սմ, որի բարձրությունը 3-4,5 սմ է, իսկ զանգվածը՝ 700—1100 գրամ։ Եվ մյուս տեսակը փոքրն է՝ 9,5-11,5 սմ շառավղով, 3-4,5 սմ բարձրությամբ և 250—350 գրամ զանգվածով։ Գլուխը պատված է ողորկ և փայլուն կեղևով, որի տակ գտնվում է նրբահամ միջուկը՝ վառ բեժագույն, որն ունի անկրկնելի բուրմունք։ Երիտասարդ պանրատեսակի կեղևը ունի փղոսկրի երանգ, իսկ հներինը՝ կարմիր աղյուսագույն։

Էպուաս պանիրը կտրատում են չորս մասերի և ուտում են աղանդերային գդալներով։ Պանրի հետ օգտագործում են թեթև բուրգունդական գինիներ կամ էլ կիսաքաղցր սպիտակ Chablis և Sauternes գինիներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բուրգունդական Էպուաս պանիր» (ռուսերեն). cheeser.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Էպուաս պանիրը Гастроном.ру կայքում» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- «Syndicat de Défense de l'Epoisses» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- «Epoisses sur le site des fromages AOP» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
- «Le Roi des fromages» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.