Ամիր Նեզամի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամիր Նեզամի տուն
Amir Nezam House 1.jpg
Տեսակշենք
ԵրկիրFlag of Iran.svg Իրան
ՏեղագրությունԹավրիզ

Ամիր Նեզամի տուն (պարսկերեն։ خانه امیرنظام,Хане-є Амір Незам, ադրբեջաներեն։ Emir Nizamin evi), պատմական շենք Իրանի Թավրիզ քաղաքի հնագույն թաղամասերից մեկում։ Շենքի տարածքը զբաղեցնում է 1200 մ²։ Շինությունը կառուցվել է թագաժառանգ Աբբաս-Միրզայի օրոք (17891833 թվականներ)։ Վերակառուցվել է Հասան Ալի խանի և Ամիր Նիզամ Ալ Գարրուսի օրոք, վերջինիս կառավարման շրջանում եղել է կառավարական նստավայր։ Հետագայում կառույցը ժառանգել են հաջորդները։ Որոշ ժամանակ շինության մասին ոչ ոք հոգ չի տարել։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ շինությունը հայտնվել է բավականին վատ վիճակում և քննարկումներ կային քանդելու և տեղում դպրոց կառուցելու մասին։ Սակայն շինությունը գնել է մշակութային ժառանգության կազմակերպությունը, ժողովրդական արհեստների և զբոսաշրջության ընկերությունը։ 1993-2006 թվականներին տեղի է ունեցել մեծ վերանորոգում, որից հետո ստացել է ազգային ժառանգության կարգավիճակ։

Ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունն ունի երկու հարկ։ Ներքին և արտաքին հարկերում կան այգիներ ու լողավազաններ։ Պատշգամբի ճակատի ողջ երկարությամբ կան 16 սյուներ։ Վերի հարկում կան վիտրաժներով շարժական պատուհաններ։ Նկուղը բավականին մեծ է, որտեղ կա լողավազան[1]։

Թանգարանի սրահները[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարկ

  • Մետաղադրամներ
  • Կտորեղեն
  • Ապակեղեն
  • Մետաղական իրեր
  • Երաժշտություն

Երկրորդ հարկ

  • Քարերի սրահ
  • Զենք
  • Ճարտարապետություն
  • Փականներ
  • Լապտերներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. راهنمای موزه، معاونت فرهنگی و ارتباطات سازمان میراث فرهنگی آذربایجان شرقی سال ۱۳۸۶

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]